«ՖԱՐՍ». Իսրայելի նախկին վարչապետը հրավիրվում է Նիզամի Գյանջավիին նվիրված հավաքին, իսկ իրանցի նիզամիագետները՝ ոչ
«Ադրբեջանն արգելում է իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիի՝ Իրանը փառաբանող բանաստեղծությունների տարածումը»,-այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Բաքվում օրերս «Նիզամի Գյանջավի» միջազգային կենտրոնում տեղի է ունեցել կենտրոնի բյուջեի ավելացման, կանոնադրության բարեփոխման և Գյանջավիի գրական ժառանգության տարածման և քարոզչության ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցերին: Սույն նիստին մասնակցել և ելույթով հանդես է եկել Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը, որը միևնույն ժամանակ հանդիսանում է «Նիզամի Գյանջավի» միջազգային կենտրոնի աջակիցներից մեկը:
Իրանական աղբյուրի տեղեկացմամբ՝ Լիտվայի, Բուլղարիայի, Ֆինլանդիայի նախկին նախագահները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ընդգրկրկված են վերոնշյալ կենտրոնի ղեկավար կազմում:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով «Նիզամի Գյանջավի» միջազգային կենտրոնի գործունեությանը, հավելում է. «Այդ կենտրոնի հիմնական նպատակն իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին ադրբեջանցի ներկայացնելն է, այդ նպատակով Ադրբեջանը վերջին տարիներին արգելել է Գյանջավիի՝ Իրանը փառաբանող բանաստեղծությունների տարածումը, իսկ անցյալ տարի Ադրբեջանի իշխանությունները քանդեցին Ն.Գյանջավիի դամբարանի պատերին գրված պարսկերեն բանաստեղծությունները՝ դրանք փոխարինելով ադրբեջաներեն թարգմանությամբ»:
«Ինչպես հայտնի է, «Նիզամի Գյանջավի» միջազգային կենտրոնը փորձում է համաշխարհայնացնել Գյանջավիին, սակայն սույն կենտրոնի ղեկավար կազմում որևէ նիզամիագետ ընդգրկված չէ, նույնիսկ իրանցի մեծանուն գիտնականները չեն հրավիրվում այսպես կոչված գրական գործունեությամբ զբաղվող կենտրոնի կազմակերպած հավաքներին»,-հավելել է իրանական աղբյուրը:
Թեմայի առնչությամբ վերլուծություն՝
Իրանագետ. Ադրբեջանը «մշակութային պատերազմ» է հայտարարել Իրանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան