ԿԳՆ-ն հաստատման է ներկայացրել ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի ընդունելության տեղերի թիվը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության ապրիլի 30-ի նիստի հաստատմանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով պետք է սահմանվի գալիք ուսումնական տարվա ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի ընդունելության տեղեր թիվը: Ըստ այդմ, նախատեսվում է, որ ասպիրանտուրա ընդունելության տեղերը լինելու են հետևյալ քանակությամբ՝
ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 140 տեղ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով.
բ. նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 239 տեղ.
գ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ: Վերը բերվածից բացի նախատեսվում է նաև` օրդինատուրա ընդունելության` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ 95 տեղ, ինչպես նաև դոկտորանտուրա ընդունելության՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ 14 տեղ:
Որոշման նախագծին կցված հավելվածում ներկայացված են ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի ընդունելության տեղերի բաշխումը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում