Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել ադրբեջանցի լրագրող Միրկադիրովի կալանավորման կապակցությամբ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն անհանգստացած է ադրբեջանցի լրագրող և քաղաքացիական հասարակության ակտիվիստ Ռաուֆ Միկադիրովի ձերբակալման համար:
Panorama.am-ը այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջից տեղեկանում է, որ արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Մենք մեր անհանգստությունն ենք հայտնում Ռաուֆ Միկադիրովի ձերբակալման կապակցությամբ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը տարիներ շարունակ աջակցել է քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ նախագծերին՝ Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիների մերձեցման և երկու երկրների հասարակություններին հավասարակշռված տեղեկատվություն հաղորդելու նպատակով: Ինչպես խորհրդարանում փետրվարի 11-ին հայտարարել է նախարար Մարկ Սիմմոնդսը, երկու երկրներում այս պահին կա հայերի և ադրբեջանցիների մի սերունդ, որ իրար հետ որևէ կապ չունեն: Մենք հույս ունենք, որ այս կարևոր նախագծերն ու մարդկանց միջև կապերը կշարունակվեն, քանի որ դրանք այն հիմնական ուղիներից են, որոնց շնորհիվ երկու երկրների հասարակությունները կկարողանան իրենց բնակչությանը խաղաղության նախապատրաստել»:
Ավելի վաղ Panorama.am-ը հարցում էր ուղարկել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն խնդրելով մեկնաբանել` արդյոք Միրկադիրովի կալանավորումը չի՞ անդրադառնա հայ-ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների շփումների վրա, որին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Մեծ Բրիտանիայի կառավարությունը:
Սակայն Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից ասացին, որ իրենք իրավասու չեն արձագանքել կատարվածին և այդ արձագանքը կլինի Մեծ Բրիտանիայի կառավարության, մասնավորապես արտաքին քաղաքական գերատեսչության կողմից:
Հարակից հրապարակումներ`
Անսպասելի էր, որ իմ անունը կապվում է պետական դավաճանության լուրջ մեղադրանքի հետ. Բաղդասարյանը` ադրբեջանցի լրագրողի կալանքի մասին
Ադրբեջանում ձերբակալված լրագրող Միրկադիրովը հերքում է պետական դավաճանության մեջ իրեն առաջադրած մեղադրանքները
«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» և Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մտահոգված են ադրբեջանցի լրագրող Միրկադիրովի ձերբակալությամբ
Իրավապաշտպան կազմակերպությունները հանդես են եկել ի պաշտպանություն լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները