Հոմսում ականապատ մեքենայի պայթյունի զոհ է դարձել 36 մարդ
Առնվազն 36 մարդ է մահացել Սիրիայի Հոմս քաղաքի կենտրոնում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով: The Daily Star-ը հայտնում է, որ այս շրջանը հիմնականում բնակեցված է ալավիներով:
Քաղաքապետ Թալյալ Ալ-Բարազիի խոսքով, այս ահաբեկչությունն ուղղված էր խաղաղ բնակիչների դեմ: Ըստ ոստիկանության տվյալների` վիրավորվել է մոտ 85 մարդ:
Նշենք, որ այսօր անհանգիստ է եղել նաև մայրաքաղաք Դամասկոսում: Գրոհայինները 4 ականանետերից կրակել են Դամասկոսի Բադր Էդդին Ալ-Հուսեյնի դպրոցի վրա, իսկ առավոտից 14 ական է պայթել Աբբասյան հրապարակում: