Հանրապետականում կադրային ճգնաժամ է
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Հանրապետականում կադրային լուրջ ճգնաժամ է, հիմա էլ չեն կարողանում ՀՀԿ խմբակցության ղեկավար ընտրել։ Թեև պտտվում էր Սամվել Նիկոյանի անունը, բայց ՀՀԿ-ում կարծում են, որ նա Գրիգորիչ չի կարող աշխատել՝ րոպեների ընթացքում բերման ենթարկել պատգամավորներին։ Գալուստ Սահակյանը, ըստ ամենայնի, կշարունակի պաշտոնավարել որպես ՀՀԿ խմբակցության ղեկավար՝ համատեղելով ԱԺ նախագահի պաշտոնը։
Իսկ խմբակցության քարտուղարությունն էլ կվերապահեն ԱԺ եկած և նախկինում այստեղ «հարց լուծող» Գագիկ Մելիքյանին։ Երեկ Մելիքյանը թեպետ հերքեց այդ լուրը՝ ասելով, որ որևէ առաջարկ չի եղել, բայց ողջ օրը համակարգում էր խմբակցության և, հատկապես, հաշվիչ հանձնաժողովում առաջացած խնդիրները»: