ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը կվերադառնա Երևան և կշարունակի իր առաքելությունը
Սպասվում է, որ խորհրդակցությունների համար Կիև մեկնած ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան մինչև ապրիլի 20-ը կվերադառնա Երևան և կշարունակի իր դիվանագիտական առաքելությունը: ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գլխավոր խորհրդական Իգոր Ռոմանը «Ժամանակ»-ին ասել է, որ ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան կվերադառնա Երևան և կշարունակի իր առաքելությունը:
«Հստակ ամսաթիվ չկա»,- ասել նա:
Թերթի հարցին՝ կա՞ն խնդիրներ հայ-ուկրաինական հարաբերութուններում ՄԱԿ-ի ԳԱ-ում հայաստանյան քվեարկությունից հետո, գլխավոր խորհրդականը պատասխանել է, որ ընթանում են երկկողմ հարաբերությունների բնականոն գործընթաց: Իսկ խնդիրներ, նրա վստահեցմամբ, չկան: