Ոստիկանը հետևել է, թե ինչպես է Լեյլա Յունուսը զուգարանում հոգացել բնական կարիքները (տեսանյութ)
Երկուշաբթի երեկոյան Բաքվի օդանավակայանում բերման է ենթարկվել Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը և նրա ամուսինը` կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը: Ադրբեջանական «Թուրան»-ը տեղեկացրել է, որ ամուսինները Դոհա պետք է մեկնեին, որտեղից էլ` Փարիզ, այնուհետև Բրյուսել` մասնակցելու ԵԽ կազմակերպած միջազգային կոնֆերանսին:
Ադրբեջանական «Obyektiv.tv»-ն մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են Լեյլա Յունուսի նկատմամբ «բռնություն կիրառել»: Ինքը` Յունուսը, օդանավակայանում բարձրաձայն հայտարարել է, որ իրեն կալանավորող ոստիկանը սկզբում թույլ չի տվել զուգարան գնալ, իսկ երբ բնական կարիքները հոգալու համար գնացել է զուգարան, ոստիկանը իր հետ մտել է ներս:
«Բոլորդ նկարեք նրան, -դիմելով տարածքում նկարահանում իրականացնող մի քանի լրագրողների, հայտարարել է Լեյլա Յունուսը ու պատմել, -երբ ես մտա զուգարան, նստեցի զուգարանակոնքին, ինքը մտավ իմ հետևից ներս: Ինձ ժամը 11-ին թույլ չէին տալիս բնական կարիքներս հոգալ, ես տանջվում էի, փորս ցավում էր, ու նրանք թույլ չէին տալիս մտնել զուգարան: Հետո ես բացեցի դուռը, ներս մտա, իջեցրի տաբատս, իսկ ինքը կանգնել ու նայում էր ինձ»: Նա հանել է իրեն հետևած ոստիկանի գլխարկը ու դիմելով լրագրողներին հայտարարել` «Նկարեք նրան, նկարեք: Նա մտել է զուգարան, երբ ես նստած էի»:
Երբ Լեյլա Յունուսը ոստիկանների ղեկավարից հետաքրքրվել է, թե ինչու է ոստիկանության ծառայողը մտել ներս, արդյոք նրան նման հանձնարարություն է տրված եղել, ոստիկանների ղեկավարը նախ հորդորել է, թե պետք չէ «շոու սարքել», այնուհետև ասել, որ ոստիկանը նրա պաշտպանությունն է իրականացրել:
«Նա պաշտպանել է, որ չվնասեն քեզ»,- ասել է հսկողություն իրականացնող ոստիկանների ղեկավարը:
Լեյլա Յունուսը հայտարարել է, որ իրեն չեն բացատրել, թե ինչ հոդվածի հիման վրա են բերման ենթարկում:
«Նա ինձ տանջել է և իմ ամուսնուն հասցրել նախաինֆարկտային վիճակի», -հայտարարել է Յունուսը` նշելով, որ իրենք կգբ-ական մեթոդներ են իր նկատմամբ կիրառել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան