Մինսկում քննարկվելու է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացումը
Մինսկում այսօր մեկնարկող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում քննարկվելու է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախագիծը և Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացումը: Այս մասին, հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը, հայտնում է «Բելտա» պարբերականը:
Նշվում է, որ նիստը կանցկացվի Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների մակարդակով, որը կնախագահի Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն: Համաժողովի շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների միջև:
«Եռակողմ ձևաչափով բանակցությունների ընթացքում Բելառուսը մտադիր է ընդգծել ապագա Եվրասիական տնտեսական միությունում բոլոր արգելքների և սահմանափակումների վերացման անհրաժեշտությունը, ինչի մասին բազմիցս հայտարարվել է Մինսկում»,- հաղորդում է պարբերականը:
Նշենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը պետք է պատրաստ լինի 2014թ.ի մայիսին և ուժի մեջ մտնի Մաքսային միության տարածքում 2015թ.-ի հունվարի 1-ից սկսած:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները