Հ.Բագրատյանն իրեն աջակցելու խնդրանքով դիմե՞լ է ԲՀԿ-ականներին
«ԲՀԿ-ն բազմիցս ասել է, որ եթե մեկն ունի քաղաքական մենաշնորհ, ապա պարբերաբար նման շատո-կրկեսներն անպակաս կլինեն, ինչի ականատեսը եղանք երեկ` օրենքը հարմարեցվեց իրավիճակին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով ԱԺ արտահերթ նիստն ու դրա ընթացքը:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներին, ապա պատգամավորից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է մեկնաբանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի առաջադրումը «կուսակցության վարչության որոշմամբ», նրա ելույթը և ինքնաբացարկը: Ինչպես նաև Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրումն ու այն հանգամանքը, որը ՀԱԿ-ը, փաստորեն, չսատարեց իր գործընկերոջը: Ն.Զոհրաբյանը միայն ասաց. «Գործընկերային կոռեկտությունից ելնելով թույլ տվեք չմեկնաբանել այդ հարցը»:
Ի դեպ, լուրեր են շրջանառվում, թե Հրանտ Բագրատյանը աջակցություն ստանալու համար դիմել է ԲՀԿ-ական պատգամավորներին` վերջիններիս խնդրելով իր օգտին քվեարկել այսօր կայանալիք քվեարկությանը: Ն.Զոհրաբյանն ասաց, որ նման տեղեկատվություն չունի, իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ի դիրքորոշմանն այդ քվեարկության վերաբերյալ նշեց. «ԲՀԿ խմբակցությունն այսօր ևս նիստ կգումարի և այդ հարցը կքննարկի: Այս պահին կոնկրետ որոշում չկա»:
Հիշեցնենք, նախօրեին երեկոյան ԱԺ-ն կողմ 68, դեմ` 1 ձայների հարաբերակցությամբ ընդունվեց ԱԺ Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի կազմի փոփոխության վերևաբերյալ որոշումը: Ըստ այդմ, հանձնաժողովը կունենա 13 անդամ, որից 7-ը ՀՀԿ ներկայացուցիչ, 2-ը ԲՀԿ և 1-ակական մյուս խմբակցություններից: Այլ կերպ ասած` ԱԺ-ում ներկայացված այլ ուժերի անդամների բացակայությունը հանձնաժողովի կազմում այլևս չի կարող խոչընդոտել քվեարկություն անցկացնելուն և հանձնաժողովի այլ գործառույթների իրականացմանը:
Նախորդիվ`
Կողմ` 68, դեմ` 1, ձեռնպահ` 0. ԱԺ Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովում ՀՀԿ-ն 7 տեղ կունենա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները