ԱԺ-ում մեկնարկել են ԱԺ նախագահի ընտրությունները
Այս պահին Ազգային ժողովի դահլիճին հարող միջանցքում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի ընտրությունները: Դրանք, ինչպես ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, կավարտվեն ժամը 13:30-ին: Նա բացատրեց քվեարկություն կատարելու կարգը` «Ում կողմ են, ջնջում են մյուս թեկնածուի անուն-ազգանունը»:
ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել են երկու թեկնածուներ` ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, որն ինքնաառաջադրվել է, և Գալուստ Սահակյանը Հանրապետական խմբակցությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովում ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարել էին բոյկոտի մասին; Սակայն երեկ երեկոյան ԱԺ արտահերթ նիստում կողմ 68, դեմ` 1 ձայների հարաբերակցությամբ ընդունվեց ԱԺ Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի կազմի փոփոխության վերևաբերյալ որոշումը: Ըստ այդմ, հանձնաժողովը կունենա 13 անդամ, որից 7-ը ՀՀԿ ներկայացուցիչ, 2-ը ԲՀԿ և 1-ակական մյուս խմբակցություններից: Այլ կերպ ասած` ԱԺ-ում ներկայացված այլ ուժերի անդամների բացակայությունը հանձնաժողովի կազմում այլևս չի կարող խոչընդոտել քվեարկություն անցկացնելուն և հանձնաժողովի այլ գործառույթների իրականացմանը:
Հարակից հրապարակումներ`
ԱԺ նախագահի թեկնածու. Ես որևէ բիզնեսով չեմ զբաղվում (Տեսանյութ)
Մաքուր տիրապետում եմ 5 լեզուների. Հրանտ Բագրատյանի նախընտրական ելույթը (տեսանյութ)