Քվեարկել Հ.Բագրատյանի օգտին իմ բարոյական պարտքն էր. Փաշինյան
«Ես քվեարկել եմ Հրանտ Բագրատյանի օգտին և քվեարկել եմ Գալուստ Սահակյանի դեմ: Այսինքն` եթե իմ տրամաբանությամբ նայենք, տվյալ դեպքում շատ կարևոր է հստակ դիրքորոշումներ արտահայտելը»,- ԱԺ-ում ընթացող փակ գաղտնի քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ իր համար անակնկալ էր Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրվելը, բայց նրա օգտին քվեարկելը իր բարոյական պարտքն էր:
Ինչ վերաբերում է քվեարկությանը մասնակցելուն այն դեպքում, երբ ՀԱԿ-ը հայտարարել է, որ բոյկոտում է քվեարկությունը, Ն.Փաշինյանն ասաց, որ հարգում է ՀԱԿ-ի դիրքորոշումը, սակայն ունի իր դիրքորոշումը և այդ իսկ պատճառով մասնակցել է քվեարկությանը:
«Քանի որ միասնական բոյկոտի այս հարցում չհաջողվեց հասնել, հետևաբար, իմ համար բարոյական պարտք էր գալ և կողմ քվեարկել Հրանտ Բագրատյանին և դեմ քվեարկել Գալուստ Սահակյանին »,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները