«Անհասության ռետինոպաթիա». Սյու Չեն Վոնգը այցելել է Հայաստան և կատարում է վիրահատություններ
Այսուհետ «Անհասության ռետինոպաթիա» ախտորոշում ունեցող նորածինները կարող են վիրահատվել նաև Հայաստանում, որի շնորհիվ փոքրիկները կարող են խուսափել կուրությունից: Այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ հայտնեց բժիշկ Սյու Չեն Վոնգը, ով «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի շրջանականերում այցելել է Հայասատան և կատարում է վիրահատություններ: Ծրագիրն իրականցվում է ԱՄՆ զարգացման գործակալության և Հայ ակնաբուժական ծրագիր կողմից:
Մեծ Բրիտանիայից ժամանակ բժիշկը տեղեկացրեց, այստեղ իրականացնում է նաև մասնագետների վերապատրաստում, իսկ ապրիլի 28-ին Հայասատանում կատարել է շուրջ չորս ժամ տևողությամբ առաջին վիրահատությունը:
Վոնգը կիսվելով իր տպավորություններով` նշեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել այս միջոցառմանը:
Հանդիպմանը ներկա ՀՀ գլխավոր ակնաբուժ Ալեքսանդր Մալայանն էլ ազգային առողջապահության համար նման վիրահատություն անցկացնելը մեծ ձեռքբերում համարեց, որը կօգնի նորածինների տեսողական այս բարդ խնդիրը հաղթահարել:
«Անհաս երեխաների ցանցաթաղանթի ախտահարումը բերում է անվերադարձ կուրության, հենց այս խնդիրը հաղթահարելու համար ստեղծվել է թիմ»-նշեց Մալայանը:
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, բժիշկ Ռազմիկ Աբրահամյանն էլ հայտնեց, որ Հայաստանում տարեկան ավելի քան 150 նորածին տառապում է անհասության ռետինոպաթիայով: Նա տեղեկացրեց, որ առողջապահության նախարարությունում կքննարկվի այս վիրահատության արժեքը և հաշվի կառնվի այն հանգամանքը, որ 0-7 տարեկան երեխաներին ցուցաբերվող բուժօնությունն անվճար է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա