Նոր մարզպետների անունները հայտնի են
Կառավարությանը մոտ կանգնած «168 Ժամ»-ի աղբյուրների տեղեկացմամբ, կառավարության կազմի ձևավորումից հետո փոխվելու են նաև մի քանի մարզպետներ: Մասնավորապես, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը նշանակվելու է` Կոտայքի, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` Արմավիրի, իսկ ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը՝ Տավուշի մարզպետ:
Նույն աղբյուրների համաձայն, փոխվելու է նաև Արագածոտնի մարզպետը: Թե ով է փոխարինելու գործող մարզպետ Սարգիս Սահակյանին, «168 Ժամ»-ին չհաջողվեց պարզել: