«Հայոց ցեղասպանության Աննա Ֆրանկի» նկարահանած ֆիլմի անհետացման ու Ավրորա դարձած Արշալույսի մասին
Ապրիլը ցեղասպանության իրազեկման ամիս է՝ հնարավորություն ամբողջ աշխարհում հարգանքի տուրք մատուցելու Ռուանդայի ցեղասպանության, Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության զոհերին: Այս մասին գրում է «National Post» պարբերականը:
«Չնայած մասսայաբար արտաքսումներին և ապրիլին սկսված հայերի սպանություններին, թիրախավորված քաղաքացիներից շատերը գոյատևեցին: Նրանցից մեկն էլ որբ Արշալույս Մարտիկանյանն է (1901-1994), ով ապրել է Օսմանյան կայսրության հյուսիում գտնվող Հարփութ քաղաքում: Նրա ընտանիքի անդամներից շատերը սպանվել են, նրան հաջողվել է փախչել կոտորածից և ի վերջո բնակություն հաստատել ԱՄՆ-ում, որտեղ նա ապրել է Սիրիական և հայկական օգնության ամերիկյան կոմիտեի հովանու ներքո:
Նրա ժամանելուն պես ամերիկացի լրագրողները նրանից հարցազրույց են վերցրել դաժան փորձի մասին, այդ ժամանակ էլ նա որոշել է իր անունը փոխել՝ Ավրորա Մարտիկանյանի (Aurora Mardiganian):
Նրա «Խոշտանգված Հայաստան» վեպը տպագրել է և այդ վեպի 300.000 օրինակներ վաճառվել են: Նրա կյանքի պատմությունն այնքան է հետաքրքրել Հոլիվուդի ֆիլմարտադրության ներկայացուցիչներին, որ նրա հուշերը վերածվել են կինոնկարի սցենարի: Այն 85 րոպեանոց պատմական ֆիլմ է, որում նկարագրվում են մասսայաբար արտաքսումները, բռնաբարությունը և հայերի կոտորածները:
«Խոշտանգված Հայաստան» վեպը որպես ֆիլմ կրեց «Հոգիներու աճուրդ» անվանումը: Սա առաջին ֆիլմն է, որ Հոլիվուդը նկարահանեց ցեղասպանության մասին:
Հայոց ցեղասպանության թանգարանը հատուկ ցուցադրություն կազմակերպեց Ավրորա Մարտիկանյանի վերաբերյալ: Ժամանակի ընթացքում ֆիլմի օրինակները անհետացան, ոչնչացվեցին: Ոչ ոք չգիտի արդյո՞ք այն հիմա գոյություն ունի, թե՝ ոչ: Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը և Հայոց ցեղասպանության թեմայով զբաղվող գիտնակնները շարունակում են փնտրել այս շրջադարձային ֆիլմի անհետ կորած տեսանյութերը:
Շատերի համար ՝ Ավրորա Մարտիկանյանը Հայոց ցեղասպանության «Աննա Ֆրանկն է»: Նա մարդկության գոյատևման փորձի, ցեղասպանության դժբախտության մարմնավորումն է»:
Հ.Գ.Աննա Ֆրանկը ծագումով հրեա, գերմանացի աղջիկ է, ով Հիտլերի իշխանության գալուց հետո ընտանիքով թաքնվել է Հոլանդիայում։
Հայտնի է ֆաշիզմը նկարագրող իր օրագրով («Աննա Ֆրանկի օրագիր»), որտեղ նա գրել է ֆաշիզմի դաժան հետևանքների մասին։ Գրվածքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան