«Պարտադիրով» շուրջ 3 մլրդ դրամ արդեն փոխանցվել է. Ա.Ասատրյան
Ազգային Ժողովն այսօր շարունակեց քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հիշեցնենք, նախօրեին հարցի քննարկման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ օրինագիծը մշակվել է վերջին օրերին շահագրգիռ կողմերի ու քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքում:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը նախարարից հետաքրքրվեց` ինչպե՞ս են պարտադիր վճարումները վճարած քաղաքացիները հետ ստանալու իրենց վճարումները, արդյոք կառավարությունն ունի մշակած այդ մեխանիզմները:
Սակայն կառավարությունն այդ մեխանիզմների մասին հայտարարել չի շտապում:
«Այդ լուծումները տեսնում ենք ամբողջական փաթեթի շրջանակում և այս փուլում չենք ուզում քննարկել այդ մեխանիզմները, որոնք շաղկապված են լինելու այդ փաթեթին»,- հայտարարեց Արտեմ Ասատրյանը:
Թ.Պողոսյանը շարունակեց` իսկ ունի՞ և կարո՞ղ է հրապարակել տվյալներ, թե ինչքան գումար է հավաքվել մինչ օրս պարտադիր համակարգով:
«Կոնկրետ թիվը նշել չեմ կարող, բայց եթե չեմ սխալվում խոսքը շուրջ 3 մլրդ դրամի փոխանցման մասին է»,- տեղեկացրեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները