Հորդանանը նոր ճամբար է բացում 130.000 սիրիացի փախստականների համար
Հորդանանում բացվել է նոր, շարժական վրանային քաղաք, որը պատրաստ է ընդունել տասնյակ հազարավոր սիրիացի փախստականների: Այս մասին հայտնում է Time-ը` հղում կատարելով Associated Press-ին:
Հորդանանցի պաշտոնյաները Ազրակ ճամբարը բացելու են այսօր: Այն կարող է տեղավորել 130.000 մարդու: Ճամբարը տեղակայված է Սիրիայի սահմանից 90 կմ հեռավորության վրա:
Նշենք, որ Հորդանանը մինչ այժմ ընդունել է 600.000 սիրիացի փախստականի: Չորս տարի շարունակվող պատերազմի հետևանքով փախստական է դարձել 2.7 մլն սիրիացի, իսկ 6.5 մլն-ը ներքին տեղահանված է: