
«Այստեղ աղբ են թափում խոզերը». Բնակիչները պայքարում են պուրակի մաքրության համար (Լուսանկարներ)
Սարյան փողոցին հարակից պուրակ` մարդկանց ու քաղաքապետարանի «համագործակցության» արդյունքում միշտ աղբանոցի է վերածված:
Առաջիններն անխնա թափում են աղբը որտեղ կամենան, երկրորդն էլ ուղղակի անգործության է մատնված և չի զբաղվում պուրակի մաքրությամբ: Դրա դեմ պայքարողներն էլ դեռ էական արդյունքների չեն կարողանում հասնել:
Այս պուրակում, պարբերաբար, կուտակվող աղբը առաջին անգամը չէ, որ հայտնվում է Panorama.am-ի ֆոտոխցիկից ներս: Մնում է հուսալ, որ հակառակ աղբը թափողների հետևողականությանը, պատկան կառույցն առավել նախանձախնդիր կլինի:
Կարդացեք նաև`
10 օրվա աղբ` բակում. Սառնարանը, աթոռներն ու կենցաղային աղբը ծածկել են աստիճանները (Լուսանկարներ)