Էրդողանի հարցազրույցը Հայոց ցեղասպանության վերաբերյալ
Ամերիկացի հայտնի լրագրող Չարլի Ռոզը հարցազրույց է վերցրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանից, որտեղ խոսվել է նաև Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը՝ նշելով, որ Թուրքիայի վարչապետը ժխտել է ցեղասպանության փաստը:
Էրդողանը պնդել է, որ Թուրքան երբեք «աչք չի փակի» ցեղասպանության թեմայի վրա, քանի որ թուրք ժողովուրդը այն դիտում է որպես մարդկության դեմ հանցագործություն:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը՝ որոշ կրճատումներով.
Չարլի Ռոզ. Սա կարևոր շաբաթ էր Ձեր համար, քանի որ դուք հայտարարություն արեցիք Հայսատանի վերաբերյալ:
Էրդողան. Դա մի բան է, որը ես երկար ժամանակ եմ ասում: Ամեն անգամ ես ասում են, որ նրանք եղել են օսմանյան քաղաքացիներ: Նրանք հայեր էին, ովքեր այլ էթնիկ պատկանելիություն ունեին, ովքեր մահացել են տարբեր իրադարձությունների ժամանակ: Եվ ես միշտ ասել եմ, որ դա շատ բնական է բոլոր էթնիկ ժողովուրդների համար՝ հիշել իրենց տառապանքները, և մենք պետք է այն հարգենք: Մենք մեր տարածքում շատ հայեր ունենք, ոմանք անձնագրեր ունեն, ոմանք՝ ոչ: Շատերն առանց անձնագրերի են ապրում, և մենք նրանց մեր երկրից չենք արտաքսում: Նրանք շարունակում են ապրել այստեղ: Մենք նաև հարգում ենք հայերի համոզմունքների ազատությունը և մենք կշարունակենք պաշտպանել այդ իրավունքները:
Ռոզ. Նրանք (հայերը) միանշանակ ցանկանում են, որ Դուք օգտագործեք Ցեղասպանություն բառը: Արդյո՞ք հնարավոր է Թուրքիայի վարչապետի համար այն բնութագրել որպես ցեղասպանություն:
Էրդողան. Մենք այնպիսի ժողովուրդ ենք, ովքեր ցեղասպանությունը դիտում են որպես մարդկության դեմ հանցագործություն: Եվ մենք միշտ ասում ենք, որ դա պատմաբանների պատասխանատվություն է: Մեր արխիվները բաց են, կարող եք գալ և նայել: Եթե հայերն արխիվներ ունեն, ապա նրանք կարող են իրենցը բացել և եթե երրորդ պետություններ փաստաթղթեր ունեն, նրանք կարող են դրանք հասանելի դարձնել, և մենք կստեղծենք պատմաբաններից, իրավաբաններից և քաղաքագետներից բաղկացած հանձնաժողով, ովքեր կարող են ուսումնասիրել այդ փաստաթղթերը, և նրանք կարող են զեկույց գրել և մենք կհարգենք այդ զեկույցները: Հայկական սփյուռքը շահագործում է իրավիճակը և ես չեմ կարծում, որ մենք դա կընդունենք: Կասկածի պատճառ չկա:
Ռոզի. Բայց դուք ասում եք, որ ընդունում ենք նրանց տառապանքները և արդյո՞ք ներողություն չեք խնդրում:
Էրդողան. Նրանք մեր նախնիներն են: Այն տեղի է ունեցել ոչ թե Թուրքիայի հանրապետության օրոք, այլ Օսմանյան Կայսրության ժամանակ: Այն տեղի է ունեցել արտագաղթի ժամանակ և փաստաթղթերն էլ շատ հետաքրքիր են: Եթե կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ մեր նախնիները սխալ են թույլ տվել, եթե պատմաբանները կարող են ցույց տալ այն, ապա մենք կվճարենք դրանց հետևանքների համար: