Մի քանի օր համբերեք. Գագիկ Խաչատրյանը` լրագրողներին
«Մի քանի օր սպասեք, ամեն ինչ պարզ կլինի», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը` Ֆինանսների նախարարության կազմում հարկային և մաքսային կառույցների միավորման մասին հարցին:
«Այս պահի դրությամբ ես տեղյակ չեմ, քննարկումները երբ ավարտվեն, հրամանագիր կլինի, որոշում կլինի՝ դուք կիմանաք։ Ինչո՞ւ եք շտապում, մի քանի օր համբերեք, որոշում կլինի, կիմանաք»,- շարունակեց նորանշանակ նախարարը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք կարո՞ղ է Խաչատրյանն աշխատել որպես սուպերնախարար, եթե երկու կառույցի ղեկավար լինի, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Դե պիտի փորձենք, որ լավ գործենք, մի քիչ սպասեք»:
Մյուս հարցին, թե 100 օ՞ր է անհրաժեշտ դրա համար, Խաչատրյանը արձագանքեց. «Մի քիչ ավելի»:
Նա չպատասխանեց նաև ոլորտում կատարվելիք փոփոխությունների մասին հարցին` պատճառաբանելով, թե «երկար թեմա է»: Միայն նկատեց. «Լուրջ քննարկումներ են լինելու և լուրջ բարեփոխումներ կլինեն»։