Հովհաննես Սահակյանն ընտրվեց առանց մրցակցության
ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողոի նախագահ է ընտրվել Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Այդ մասին քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:
Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր, որից 5 պատգամավոր դեմ է քվեարկել Հովհաննես Սահակյանին, 80 պատգամավոր` կողմ, իսկ 1 քվեաթերթիկ էլ համարվել է անվավեր:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հանրապետական կուսակցությանը ինձ առաջադրելու համար, շնորհակալություն Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին քվեարկությանը մասնակցելու համար: Ես պատրաստ եմ բարձր պատասխանատվությամբ ստանձնել ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը»,- իր ելույթում հայտարարեց Սահակյանը:
Նշենք, որ Սահակյանն այս պաշտոնում միակ թեկնածուն էր: