Արարատի մարզպետի պաշտոնում Արամայիս Գրիգորյանին կփոխարինի Ռոբերտ Աբրահամյանը
Այսօր կառավարության նիստում, վերջապես, կհայտարարվի Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի պաշտոնանկության վերաբերյալ, որի մասին դեռ օրեր առաջ ենք գրել։ Գրիգորյանը կնշանակվի բնապահպանության նախարար, իսկ մարզպետի պոստը, երկար ծանրութեթև անելուց հետո, Սերժ Սարգսյանը, «Հրապարակ»-ի տեղեկություններով, պատրաստվում է հանձնել մարզի ջրօգտագործման բաժնի պետ Ռոբերտ Աբրահամյանին։
«Նա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ թեև ազգակցական կապեր չունի, բայց մտերիմներից է։ Ի դեպ, խոսվում էր Արգամիչի մորաքրոջ թոռ Կարինե Պողոսյանի թեկնածության մասին, սակայն կուսակցությունում գտել են, որ նա գլուխ չի հանի»,-գրել է թերթը: