Կասկադ համալիրի այգում նշվելու է Ջազի միջազգային օրը
Ջազի միջազգային օրվան նվիրված Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալու է Հայաստանի Պետական կամերային նվագախմբի և իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի համերգը «Անմոռանալի Բիթլզ» խորագրով:
Նվագախումբը ղեկավարելու է հենց Ֆեդերիկո Մոնդելչին: Համերգին հնչելու է լիվերփուլյան քառյակի սիրված ստեղծագործությունների (A Hard Day's Night, Get Back, Yesterday, Hey Jude, Eleanor Rigby,Yellow Submarine, Help, Michelle, Let it Be, Lady Madonna) մշակումները կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար: Կհնչի նաև «Կեսգիշերին» պոպուրին, որտեղ ընգրկվել են Մոնքի, Էլինգթոնի, Գերշվինի, Էվանսի, Բերնսթայնի, Իտուրալդեի, Ջիրոտոյի, Մոլինելիի և Պիացոլայի հանրահայտ ստեղծագործությունները:
Կասկադ համալիրի այգում նույնպես կայանալու է Ջազի օրվան նվիրված համերգ, որի ընթացքում ելույթ են ունենալու հայտնի ջազ երաժիշտներ, նաև «Con Alma» band-ը:
Արդեն երրորդ տարին է ապրիլի 30-ին աշխարհը նշում է Ջազի միջազգային օրը: 2011թ. նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսն իր 36-րդ նիստում ընդունել է բանաձև, համաձայն որի սկսած 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր: Օրվա նպատակն է հասարակության շրջանում բարձրացնել ջազի մասին տեղեկատվածության մակարդակը որպես կրթության, միասնության և խաղաղության ամրապնդման, երկխոսության զարգացման և ազգերի միջև համագործակցության գործիք:
Նախորդիվ՝