ՕԵԿ-ը թաքուն պահպանում է պաշտոնները կառավարությունում
Քաղաքաշինության ՕԵԿ-ական փոխնախարար Անուշավան Այվազյանը շարունակում է մնալ և կուսակցությունում, և պաշտոնում: Նա երեկ մասնակցել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում անցկացվող՝ ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի նիստին:
«Ժողովուրդ»-ը Այվազյանից փորձել է ճշտել, թե դու՞րս է եկել ՕԵԿ-ից. «Ես հեռախոսով հարցերի չեմ պատասխանում»,-ասել է փոխնախարարը, ապա նշել է, որ նախարարությունում կա լրատվության բաժին:
«Ստացվում է, որ ՕԵԿ-ը թաքուն պահպանում է պաշտոնները կառավարությունում»,-հավելում է թերթը: