Կարելի է դուրս գալ, դուռը շրխկացնել, բայց ու՞ր ես գնալու. Ադիբեկյանը ՕԵԿ-ի մասին (տեսանյութ)
ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալն անակնկալ էր այնքանով, որ Արթուր Բաղդասարյանը՝ որպես Անվտանգության խորհրդի քարտուղար լուրջ հաջողությունների էր հասել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
Անդրադռանալով ՕԵԿ-ի կոլալիցիայից դուրս գալուն` սոցիոլոգը նշեց, կոալիցիայում որոշումների կայացման հարցում ՕԵԿ-ի առաջարկությունները հաշվի չեն առնվել և կոալիցիայում մնալը դարձել էր անիմաստ. «Կարելի է դուրս գալ, դուռը շրխկացնել, բայց ու՞ր ես գնալու»,-նշեց Ադիբեկյանը:
Իսկ ԲՀԿ-ն, ըստ նրա, կենտրոնամետ ընդդիմություն է և որոշ հարցերում պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ:
Մանրամասն` տեսանյութում: