Րաֆֆի Հովհաննիսյան. Թուրքիայի ժխտողականությունը ուժի մեջ է
«Թուրքիայի վարչապետի հայտարարությունը ժխտողականության վերափաթեթավորված տեսակն է, որը շատ լավ է հնչում արևմտյան ականջներին: Սա վնասների նվազեցումն էր Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին, որ իբրև Թուրքիայում կան փոփոխություններ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ նրա, եթե Թուրքիան անկեղծ է, ապա թուրքական կառավարությունը մինչև հաջորդ տարվա ապրիլի 24-ը հանդես կգա այլ քայլերով ևս:
«Մեխն այն է, որ հայ ժողովրդի իրավունքները վերականգնվեն իր հայրենիքի նկատմամբ»,- ասաց Ր. Հովհաննիսյանը՝ միաժամանակ հավելելով, որ Թուրքիայի ժխտողականությունը ուժի մեջ է:
Ըստ նրա, Թուրքիայի վարչապետի հայտարարությունը նախադեպային էր նորագույն պատմության ընթացքում, թեև այն համատեքստից դուրս էր՝ չարտասանելով ցեղասպանություն, ջարդ եզրույթները:
«Չնայած դրան, պոլսահայերը լավ են ընդունել այդ հայտարարությունը՝ ընդունելով այն որպես նոր պատուհան, նոր զարգացումներ, հույս ունեն, որ այդ հայտարարությանը կհետևեն այլ հայտարարություններ ևս»,- ասաց Ր. Հովհաննիսյանը: