Հալեպում երկու հայ է զոհվել, կան նաև վիրավորներ
Հայլեպի Նոր Գյուղ, Վիլլաներ և այլ հայահոծ շրջանները դարձյալ ռումբերի և հրթիռների թիրախ են դարձել: Այս մասին հաղորդում է «Բերիո Լուրեր»-ը:
Հրթիռ է ընկել Քարէն Եփփէ Ազգային Ճեմարանի հարևանությամբ գտնվող «Օշական» շենքի թաղամասում: Հրթիռի պայթյունից երկու հայ են վիրավորվել` մեկը պատանի, երկրորդը՝ մեծահասակ, թաղամասը քարուքանդ է եղել, բնակարաններ են ավերվել:
Հրթիռներ են ընկել նաև Նոր Գյուղում, բարեբախտաբար չեն պայթել:
Հալեպի հայահոծ Սյուլեյմանիէ շրջանի «Թեթթէն» վառելանյութի կայանում, Վիլլաներ թաղամասի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունից վիրավորվել է Քարէն Եփփէ Ազգ. Ճեմարանի 7-րդ դասարանի աշակերտ Խաժակ Ժամկոչեանը:
Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո նրա վիճակը կայուն է:
Չորեքշաբթի օրը` ապրիլի 29-ին, Սալամիյէի-Հալէպ ճանապարհին դժբախտ պատահարի հետևանքով փամփուշտին զոհ է գնացել հայազգի Րաֆֆի Հէքիմեանը:
Օրեր առաջ Դամասկոսի արևելյան Ղութայի Մըլեհա շրջանում բուռն բախումների հետևանքով նահատակվել է սիրիական բանակի հալեպահայ զինվոր, 1989-ին ծնված Ուիլեըմ Մակարը (Մակարեան):