Բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են
2014թ. ապրիլին մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1 գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է մշակույթի ապրանքների`2.8%, անձնապիտո ապրանքների`2.4%, լվացող միջոցների` 0.8%, վառելիքի` 0.6%, շինանյութերի` 0.5%, գորգեղենի` 0.2%, տեքստիլեղենի` 0.2%, գրենական պիտույքների` 0.2%, գեղահարդարման ապրանքների`0.2%, ոսկերչական ապրանքների` 0.1% գնանկումով: Դրան զուգընթաց, հանրապետությունում արձանագրվել է դեղամիջոցների`0.2%, այգեգործական ապրանքների` 0.3%, հագուստի և գործվածքի`0.4%, կոշկեղենի` 0.4%, կահույքի` 0.6%, կենցաղային էլեկտրաապրանքների`0.7%, խոհանոցային սպասքի`0.7% գնաճ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2014թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 0.2% և 0.1% գնանկում: 2014թ. ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 5.9% և 3.5%-ով, իսկ 2013թ. դեկտեմբերի համեմատ` 3. 9% և 1.8%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին