Արտերկրում կրթությունը շարունակելու հետ կապված Արցախի ուսանողների խնդիրը կլուծվի
Արցախի ուսանողների համար արտերկրում ուսումը շարունակելը հեշտ բան չէ: Արցախի Հանրապետության կարգավիճակն է պատճառը: Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը նշել է, որ խնդիրը մայր բուհի դիպլոմների ճանաչման հետ է կապված, փոխանցում է Karabakh-open.info-ն:
Ռեկտորի խոսքով, հայաստանյան տարբեր բուհերի հետ համագործակցության շրջանակներում փորձելու են հարցը կարգավորել. «Մասնավորապես՝ արցախցի ուսանողներին կրկնակի դիպլոմներ շնորհելու միջոցով։ Թե դա ինչպես կարվի և կոնկրետ երբ՝ դեռևս պարզ չէ»։
Մանուշ Մինասյանն ասել է, որ ընթացակարգը մշակման փուլում է։
Նա նշել է, որ ԱրՊՀ պատվիրակությունը եղել է Երևանում: Նախօրոք ձեռքբերված պայմանավորվածության համաձայն համագործակցության պայմանագրեր են կնքվել հայաստանյան 6 բուհերի հետ:
Ավելի վաղ երկու հայկական հանրապետությունների կրթության և գիտության նախարարությունների միջև կնքվել էր 2014-2020թթ. միջոցառումների ծրագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա