Ադրբեջանի ոստիկանապետ. Ես հայ կնոջ կյանքին վերջ կտամ, արյունն էլ կխմեմ
Ըստ Բաքվի Յասամալ շրջանի ոստիկանապետ Իսմաիլ Ասադովի՝ Լեյլա Յունուսի նկատմամբ կարելի է բռնություն կիրառել, քանի որ նա հայ է: Այս մասին ասվում է ադրբեջանական «Obyektiv TV» օնլայն հեռուստաալիքի կողմից պատրաստած ռեպորտաժում :
Տեսահոլովակում ներկա անձանցից մեկը ադրբեջաներենով ոստիկանապետին հարց է տալիս, թե ինչու Լեյլա Յունուսին զուգարան ուղեկցելու համար կին ոստիկաններ չեն հրավիրվել: Ոստիկանապետը պատասխանում է, որ ոստիկանությունում կանայք կան, բայց նրանք հանգիստ քնած են իրենց տանը, քանի որ, ի տարբերություն Լեյլա Յունուսի, դաստիարակված ադրբեջանցի կանայք են:
Երբ այդ նույն հարցը երկրորդ անգամ է հնչեցվել, ոստիկանապետը պատասխանել է, որ նրա հետ տղամարդ ոստիկան են ուղարկել, քանի որ Յունուսը կին չէ և ադրբեջանցի չէ` հայ է:
Նա նաև ասել է, որ հայ կնոջ հետ ոչ միայն կգնա զուգարան, այլ նաև` «նրա կյանքին վերջ կտամ և արյունը կխմեմ: Ինչպես նրանք են վարվել մեր հազարավոր հայրենակիցների հետ»:
Երբ նրա հետ չեն համաձայնել՝ նշելով, որ այն ժամանակ պատերազմ էր, նա ասել է, որ Յունուսը խաղաղ ժամանակ պետք է սիրի ադբեջանական ազգը, այլ ոչ թե «իր ազգը»:
«Յենի Մուսավաթ» թերթին տրված հարցազրույցում, ոստիկանապետ Ասադովը նաև նշել է, որ այն ոստիկանը, ով Լեյլա Յունուսի նկատմամբ էթիկայից դուրս գործողություններ է իրականացրել, չի պատժվելու:
«Ամեն ինչ օրինական է. երբ Լեյլա Յունուսը գնացել է զուգարան, ոստիկանները կանգնել են դռան հետևում, որպեսզի այդ շանտաժիստը իրեն վնաս չհասցնի: Իսկ եթե նա այնտեղ կախվե՞ր»,- ասել է Իսմաիլ Ասադովը:
Նախորդիվ`
Ոստիկանը հետևել է, թե ինչպես է Լեյլա Յունուսը զուգարանում հոգացել բնական կարիքները (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին