Bloomberg. «Ամերիկան դեռ ռուսական շարժիչները այլ բանով փոխարինելու տարբերակ չունի»
Պենտագոնը այս պահին Ռուսաստանից ստացվող հրթիռների համար նախատեսված շարժիչները այլ տարբերակով փոխարինելու ռեսուրս չունի: Այս մասին փոխանցում է «Bloomberg»-ը` հղում անելով գնումների և տեխնոլոգիական սպասրկման հարցերով ԱՄՆ Պաշտպանության նախարարի տեղակալ Ֆրենկ Քենդալայի խոսքերին:
Ռուսական արտադրության շարժիչներով աշխատող ամերիկյան հրթիռները հիմնականում կիրառվում են ԱՄՆ ռազմական նպատակներին ծառայեցվող արբանյակների տեղակայման համար:
«Այս պահին մենք ընդունելի որոշում դեռ չունենք այս հարցի հետ կապված, հետևաբար դեռ ոչինչ չենք որոշել»,- նշել է Ֆրանկ Քենդալան:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ Ղրիմի հանրաքվեի և ուկրաինական իրադարձությունների պատճառվ ԱՄՆ Պաշտպանության նախարար Չակ Հեգելը հրահանգ էր տվել պաշտպանական գերատեսչությանը վերանայել Ռուսաստանի հետ ունեցած ռազմա-տեխնիկական համագործակցությունը և նվազեցնել ռուսական կախավածությունը:
Այս պահին փորձագետների գնահատականների համաձայն ամերիկյան կողմը կարող է որպես այլընտրանք կիրառել Delta հրթիռները կամ կենտրոնացնել ռեսուրսնրեը և սկսել սեփական շարժիչների արտադրություն: