Հասան Ռոհանին հայտարարել է տնտեսական աշխուժացման տարի
«Հասան Ռոհանին հայտարարել է տնտեսական աշխուժացման տարի»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Իրանի նախագահը, անդրադառնալով պատժամիջոցների հետևանքով երկրում ստեղծված տնտեսական իրավիճակին, 1393թ.-ը (ներկայում Իրանում 1393թ, նոր տարին սկսվում է մարտի 21-ին) հայտարարել է արտադրության աշխուժացման և տնտեսական լճացման վերացման տարի:
Ռոհանին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները վճռական են կոտրել անտեղի սահմանված տնտեսական պատժամիջոցների կողպեքները:
Նշենք, որ ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4.2 միլիարդ դոլարը գումարը պետք է ութ մասնավճարներով փոխանցվի Իրանին: Հնդկաստանը և Ճապոնիան համապատասխանաբար 1,6 միլիարդ և 450 միլիոն դոլար արդեն փոխանցել են Իրանին: