Ջերմուկում «ասողը» Աշոտ Արսենյանն է, իսկ Գորիսում՝ Լիսկան
Հունիսի 8-ին հայաստանյան 39 համայնքներում, այդ թվում 2 քաղաքում՝ Ջերմուկում և Գորիսում, տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Երկու քաղաքներում էլ ինտրիգ է հասունանում։ Ըստ ՀՀԿ ԳՄ «Հրապարակ»-ի աղբյուրների՝ թեկնածուները կառաջադրվեն մայիսի 9-ից հետո։
«Ջերմուկում «ասողը» Աշոտ Արսենյանն է, իսկ Գորիսում՝ Լիսկան՝ Սուրեն Խաչատրյանը, ովքեր իրենց մարդուն են ուզում քաղաքապետի պաշտոնին կարգել։ Ինչ վերաբերում է Ջերմուկին, ապա Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Աշոտ Արսենյանի ջրերը տևական ժամանակ նույն առվով չեն հոսում»,-գրել է թերթը: