«Զինվոր» համակարգող խորհրդի ղեկավար. Խորհուրդ կտամ ծնողները խուճապի չմատնվեն
Զորակոչ և զորացրում անցկացնելու մասին ՀՀ Նախագահի հրամանագիրը զորակոչային տարիքի շատ երիտասարդների և նրանց ծնողների համար սթափեցնող ազդեցություն ունեցավ: Պաշտոնապես հայտարարվեց զորակոչի մասին և ապագա զինվորները կազմ-պատրաստ սպասում են մեկնարկին:
Ծնողների մի մասը մտահոգություններ ունի, որոնց մասին ամենից լավ տեղյակ է «Զինվոր» համակարգող խորհրդի ղեկավար Մարգարիտա Խաչատրյանը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա նախ ծնողներին կոչ արեց որևէ դեպքում խուճապի չմատնվել և ցանկացած հարցով դիմել խորհուրդ:
Մարգարիտա Խաչատրյանը նկատեց, որ մինչև զորակոչը տեղամասային պոլիկլինիկաների կողմից պատվաստումները կկատարվեն, կտրվի մայրական խնամք, տղաները մեկ-երկու շաբաթ կլինեն մայրերի հսկողության տակ, որից հետո արդեն զորակոչային հանձնաժողովները կսկսեն աշխատել:
«Եթե առողջական խնդիրներ կլինեն, կաջակցենք ցանկացած հարցով: Ես խորհուրդ կտամ, որ մեր ծնողները խուճապի չմատնվեն, ցանկացած հարց, եթե զինկոմիսարիատի կողմից չի լուծվում, թող դիմեն համակարգող խորհուրդ: Պաշտպանության և Առողջապահության նախարարությունների հետ համատեղ որոշում կայացրեցինք, որ ցանկացած պահի, տղան կլինի զորակոչային, թե ոչ զորակոչային, ծնողը խորհուրդ դիմելու իրավունք ունի»,- ասաց նա:
«Զինվոր» համակարգող խորհրդի ղեկավարի խոսքով, զինկոմիսարիատների հետ լիարժեք աշխատանքները տարվում են, իսկ հարցերի լուծման համար որևէ թղթաբանություն չի պահանջվում. «Ցանկացած պահի ծնողի հետ անմիջապես կզբաղվենք հարցով: Միանգամից կզանգենք, կասենք, որ կա դիմում-բողոք, որին ընթացք կտրվի և լիարժեք հետազոտոթյուն կանցնեն»:
Կարդացեք նաև`
Կրճատել է զորակոչիկների պատվաստումների ցանկը. Գայանե Սահակյան
Զորակոչը` վիճակահանությամբ. «Միշտ հաջողակ եմ եղել, իմ քաշած թղթի վրա ուզածս զորամասի անունը կլինի»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները