«The Washington Post». Սպիտակ Տունը համաձայնել է հանրային ցուցադրության տրամադրել Հայ որբերի գորգը
Սպիտակ Տունը համաձայնել է հանրային ցուցադրության տրամադրել Հայ որբերի գորգը: Այս մասին տեղեկացնում է «The Washington Post»-ը:
Կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ Սպիտակ տունը համաձայնել է ցուցադրել «Հայ որբերի գորգը». 1995-ից ի վեր առաջին անգամ պահեստից հանելով այդ կարևոր արվեստի գործը:
«Ուրախ եմ տեղեկացնելու, որ Հայ որբերի գորգը կցուցադրվի այս տարվա աշնանը: Ես աշխատել եմ Սպիտակ տան հետ, այնպես անել, որ այն ցուցադրվի մի վայրում, որը բաց կլինի հասարակության համար և ես գնահատում եմ նրանց պատրաստակամությունը տեղադրել այս կարևոր պատմական նշանակություն ունեցող արվեստի գործը, որպեսզի բոլորը տեսնեն»,-նշել է Շիֆը:
Հիշեցնենք, որ գորգը գործվել է հայ որբերի կողմից 1920-ականներին և պաշտոնապես ներկայացվել Սպիտակ տանը 1925-ին: Այն փոխանցվել է Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին` որպես երախտիքի նշան Միացյալ Նահանգների ցուցաբերած օգնության համար:
Հույս կար, որ գորգը, որը գրեթե 20 տարի գտնվել է պահեստում, կարող է ցուցադրվել դեկտեմբերի 16-ին Սմիթսոնյան ինստիուտի կողմից անցկացվող միջոցառմանը, որի մեջ ներառվում է նաև դոկտոր Հակոբ Մարտին Դերանյանի` «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» աշխատության շնորհանդեսը:
Սակայն սեպտեմբերի 12-ին Սմիթսոնյան ինստիտուտի գիտնականներից մեկը, ով օգնել է միջոցառումը կազմակերպել, չեղյալ է հայտարարել այն` հղում անելով Սպիտակ Տան այն որոշմանը, թե չեն ցանականում տրամադրել գորգը:
Թուրքիայի կառավարությունը չի ցանկանում Օսմանյան կայսրության՝ հայերի հանդեպ իրականացված գործողությունները ցեղասպանություն որակել: Իսկ ԱՄՆ-ն էլ իր հերթին չի ցանկանում նեղացնել Թուրքիայի կառավարությանը՝ ներկա պահին այդ թեման շոշափելով:
«Հայ որբերի գորգը Ամերիկայի ու հայ ժողովրդի միջև հարատև կապերի խորհրդանիշ է»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան