Հարցազրույցներ 11:00 01/05/2014

Ռ.Թովմասյան. Նոստալգիկ նոթեր. Մայիսի 1-ը երեկ ու այսօր

Հեղինակ` Լիա Խոջոյան

«Ես էլ քեզ եմ շնորհավորում, աղջիկ ջան, պապիկիդ, ծնողներիդ, բոլորիդ եմ շնորհավորում մայիսի 1-ի կապակցությամբ…. Մայիսի 1….»: Ահա այսպես սկսվեց այս ոչ աշխատանքային, նախկինում բավականին տոնական, իսկ այսօր միայն նոստալգիկ հուշերով ողողված տոնական առավոտվա առաջին հարցազրույցս, որի հերոսը Հայաստանի կոմկուսի նախկին ղեկավար Ռուբեն Թովմասյանն է: Ու թեև դրսում արևոտ եղանակ է, բայց կոմունիստ մեր զրուցակիցը իր ամեն խոսքի, ամեն բառի մեջ ցավ, ափսոսանք էր ներդնում` ինչ ունեինք և ուր ենք հասել:

«Այս տոնը հիմնադրվել է 1886թ-ին, անցել բավականին բարդ ճանապարհ մինչև 1917թ, երբ արդեն եղել է աշխատավորների իշխանությունը: Դրանից հետո մայիսի 1-ը նշվել է ավելի լայն թափով ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Սովետական Հայաստանում, որտեղ առաջին անգամ այս տոնը նշվել է 1919թ-ին` աշխատավորությունը ոտքի կանգնեց տիրող կարգերի դեմ»,- հիշում է Ռ.Թովմասյանը:

Առանց ընդմիջելու նա հիշեցրեց, որ Սովետական Հայաստանի Երևանում կար ինը շրջան, որոնք ամենքն իր հերթին մայիսի 1-ին Լենինի հրապարակի տրիբունայի առջև զեկուցում էին, թե ինչ հաջողությունների են հասել և հերթով այդ հրապարակով անցնում էին արդյունաբերական շրջանների ներկայացուցիչները, որոնք տանում էին իրենց արտադրատեսակները` ցուցադրելով, թե ինչ արդյունքներ են գրանցել մայիսի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում.

«Իսկ դա բավականին լուրջ հաջողություններ էին, Հայաստանը աշխարհի 120 երկիր էր արտահանում իր արտադրանքը` այդ թվում և շատ զարգացած կապիտալիստական երկրներ»,- նշում է մեր զրուցակիցը:

Հիշողությունները գնալով թարմանում են, զրուցակցիս ձայնը լսելով հասկանում եմ` հուշերը այս պահին կարմիր գույնով են ողողվում, Սովետական Հայաստանի բույրն են ստանում ու մի տեսակ կարծես հին կինոֆիլմ ես դիտում….

«Այնուհետև անցնում են երկաթուղայինները, գիտությունների ակադեմիան` Վիկտոր Համբարձումյանի գլխավորությամբ, այնուհետև գալիս էին բուհական շրջանները` Երևանի 13 բուհերում սովորում էին 60 հազար երիտասարդ աղջիկներ ու պատանիներ: Գալիս էին մեր փառապանծ սպորտսմենները` Հրանտ Շահինյան, Ալբերտ Ազարյան, Վլադիմիր Ենգիբարյան, Յուրի Վարդանյան, Աիդա Մելնիկ, Իգոր Նովիկով… դրա հետ միասին անցնում էր ամբողջ մեր պիոներիան, ապագան մեր երկրի, որ զեկուցում էր իր պատրաստակամությունը և դպրոցներում լավ սովորելու նպատակը…. Կարմիր, գեղեցիկ վզկապներով»:

Զրույցի այս հատվածում նորից փոխվում է տոնայնությունը, տոնական շքերթի ուրախ աղմուկը, երաժշտությունն ու մանկությունից բոլորիս հուշերում մնացած «Ուռռռաաա~»-ները փոխվում են քեֆ-ուրախության սպասման զգացումով:

«Մայիսի 2-ին բոլորն իջնում էին մեր Զանգվի ձորը և այդ ձորում տարածվում էր համով խորովածի հոտը, իսկ այն ընտանիքները, որոնք խորոված չէին անում, նրանց սեղաններն էլ դատարկ չէին մնում` լավաշ, թարխուն, ձու: Բայց դա չի կարևորը, կարևորն այն է, որ ամբողջ ձորով մեկ լսվում էր ուրախ, անհոգ մարդկանց ձայնը … Իսկ Երևանի լավ տղաները այդ օրը բացում էին Զանգվում լողալու սեզոնը, իսկ դրա համար մեծ հերոսություն ու համարձակություն էր պետք»,- հիշողությունների մարգարիտները վրա բերելով ասում է Ռուբեն Թովմասյանը, կարծես հեքիաթ է պատմում, որը երբեք մեր կյանքի ու կենցաղի մաս չի եղել և հավելեց` այսպիսին է եղել մայիսի մեկը Սովետական Հայաստանում:

«Հիմա բանվորը խեղճացել է, կուչ է եկել, իր մի կտոր հացի համար, որպեսզի իրեն տեղի-անտեղի դուրս չշպրտեն ստիպված է լինում տանել իր նոր տիրոջ, խազյաինի բոլոր տեսակի քմահաճույքները. աշխատացնում են և Սահմանադրության օրը, և մայիսի 1-ին, և կիրակի օրերը և ոչ մեկը չի նայում ժա~մ, պատարա~գ… Այսպիսին է այսօր մայիսի 1-ը»…

Ռուբեն Թովմասյանի նոստալգիան փոխանցվեց նաև ինձ` աշխատավորիս, ով այս օրով ևս աշխատում է: Բայց ես էլ հիշում եմ, ինչպես էինք Զանգվի ձորը լցնում ուրախ ձայներով, որտեղ այսօր մեկը մյուսի հետևից շարվել են խորովածա-քյաբաբային օբյեկտները ու անգամ ցանկության դեպքում հնարավոր չէ խորոված անել կեղտից ու դառնությունից չորացած Զանգվի ափին: Ու մեզ` երիտասարդներիս, այդպես էլ չի հաջողվի ամբողջ մասշտաբով պատկերացնել, թե ինչ են ունեցել մեր ծնողները և ինչ ունեն այսօր, մնում է միայն չխանգարել, երբ հեռուստատեսությամբ սովետական ֆիլմերն են դիտում ու վերապրում այն բոլոր զգացումները, որ մայովկայի ժամանակ ունեցել են....



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՆ թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով: Առողջապահական հարցերով կարող եք զանգահարել 8003 կարճ...
Աղբյուր` Panorama.am
21:34
Թաթոյան. Չպետք է թույլ տանք, որ ինչ-որ մարդիկ, հանուն իրենց անձնական շահերի կամ պաշտոնների, վնասեն մեր պետականությունը
«2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների...
Աղբյուր` Panorama.am
21:11
Բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Եռաբլուրում անցկացվել է մոմավառություն
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է ավանդական դարձած ամենամյա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Արամ Առաջին. Ոչ բարեկամ երկրների հետ հարաբերություններ կարող են վտանգել Հայաստանի անկախությունն ու անվտանգությունը
«Անցնող տարին մեր կյանքը լեցուն էր տագնապներով ու վերիվայրումներով»,- իր նոր տարվա հայրապետական պատգամում ասում է Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
20:14
ՆԳՆ. Հրավառություն իրականացնելիս սահմանված կարգից խախտում հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն
Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ ՆԳՆ-ից զգուշացնում են, որ գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս, պետք է գործել...
Աղբյուր` Panorama.am
19:53
Չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով. «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
19:42
Նռան խորհուրդը... Եկեղեցին է, որի անդամները շատ ու բազմատեսակ են, բայց միավորված մեկ եկեղեցու մեջ
Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ Ամանորի գիշերը կատարվում Նռնօրհնեք։  Հայր Զաքարիան գրում է, որ  Քրիստոնեության մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Երևանում վերելակը 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է, տուժած քաղաքացին հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծվել են 8 տարվա դատական ​​գործից հետո
Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծության հայցից ութ տարի անց պաշտոնապես համարվում են ամուսանալուծվա։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
18:27
Մատենադարանին է ընծայաբերվել 1657 թ. Շատախ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում գրված Ավետարանը
Մատենադարանի անցնող տարին եղավ նշանակալի ձեռքբերումների, բարեփոխումների ու նոր նպատակադրումների տարի: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր...
Աղբյուր` Panorama.am
18:20
Նոր տարվա բողոքի երեկո Թբիլիսիում․ ցույցերի 36-րդ օրը
«Նոր տարվա բողոքի երեկո». եվրոպամետ ցույցերի 36-րդ օրը և Ամանորը Ռուսթավելիի պողոտայում` ամենամարդաշատ բողոքի ցույցով։ Քաղաքացիներն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Վեհափառ Հայրապետը պատգամել է արցախցիներին ամուր պահել իրենց ոգին և զորավոր
Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ...
Աղբյուր` Panorama.am
18:08
Համընթաց ենք քայլում ժամանակակից բժշկությանը․ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը  ամանորյա ուղերձ է հղել՝ ասելով․ «2025-ից սպասումները մեծ են։ Մենք գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
17:55
Վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու, միայն առաջ ենք գնալու. Պուտինի ամանորյա ուղերձն արդեն ցուցադրվել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամանորյա ուղերձը, որն արդեն ցուցադրվել է Կամչատկայում և Չուկոտկայում, տևել է մոտ 3 րոպե։ Պուտինը դիմել է...
Աղբյուր` Panorama.am
17:38
ATP-250․ Խաչանովն ու Ռուբլյովը դուրս են եկել զուգախաղի կիսաեզրափակիչ
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովն ու կրկին ՌԴ-ն ներկայացնող Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել Հոնկոնգում անցկացվող ATP-250 մրցաշարի զուգախաղի...
Աղբյուր` Panorama.am
16:51
«Փյունիկ»-ը նոր սեփականատեր ունի
«Փյունիկ» ՖԱ- ը Արթուր Սողոմոնյանից փոխանցվել է Անտոն Ֆարբերին։ Այս մասին ասում է ֆուտբոլային ակումբի ղեկավարության...
Աղբյուր` Panorama.am
16:39
Հորդորում եմ հերթական անգամ չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու այս ապազգային իշխանություններից. Սերժ Սարգսյան
Մեր ժողովրդի և պետության համար վտանգներով և մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում հարկ է լինել շրջահայաց և զգոն;
Աղբյուր` Panorama.am
16:11
Ուկրաինացիներին կոչ են արել խնայել էլեկտրաէներգիան
Ուկրաինացի էներգետիկ մասնագետները կոչ են արել բնակչությանը ռացիոնալ սպառել էլեկտրաէներգիան՝ ուկրաինական էներգահամակարգում զգալի դեֆիցիտի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Միքայել Սրբազան. Հայ ժողովրդի առջև դեռ ծառացած են մնում խաղաղության, ազգային ու հոգևոր կյանքը շենացնելու՝ անհնարին թվացող, խնդիրները
Թող բազումողորմ Աստծո սերը, շնորհներն ու առաջնորդությունը լինեն ամենքիդ հետ այժմ և միշտ և հավիտյանս:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}