Որո՞նք են գիրանալու պատճառները
Գաղտնիք չէ, որ ավելորդ քաշը 21-րդ դարի գլխավոր չարիք կարող է դառնալ, քանի որ ճարպակալմամբ տառապող մարդկանց քանակը աշխարհում շատ արագ աճում է: Ավելորդ քաշը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական խնդիր է, ուստի գիրանալու պատճառները կարող են տարբեր լինել:
Ներկայացնում ենք 8 պատճառ, որը կարող է նպաստել գիրությանը.
1. Հիվանդություններ
Եթե նկատում եք, որ գիրանում եք առանց շատ ուտելու, ապա պետք է մտածել, որ գիրացման պատճառ կարող են լինել որոշ հիվանդություններ: Դրանց թվին են պատկանում վահանաձև գեղձի, մակերիկամների, երիկամների հիվանդությունները:
2. Ժառանգականություն
Ավելորդ քաշի պատճառ կարող է հանդիսանալ գենետիկական նախատրամադրվածությունը: Այսինքն, եթե ընտանիքում կան գեր մարդիկ, դա կարող է նշանակել, որ գիրանալու պատճառը ժառանգականությունն է:
3.Սթրես
Քաշի ավելացման պատճառ կարող է լինել նաև սթրեսը: Սթրեսային պայմաններում օրգանիզմը խնայում է էներգիա, ուստի առաջանում է սովի զգացում: Այսպիսի պայմաններում մարդը սովորաբար ուտում է ավելի մեծ քանակությամբ սնունդ, քան հարկավոր է: Այդ շրջանում հատկապես մեծանում է քաղցրի պահանջը: Սթրեսի հետևանքով նաև ավելանում է ինսուլին հորմոնի քանակը արյան մեջ, որը բերում է ճարպի կուտակման օրգանիզմում:
4.Սխալ սնվելը
Սխալ սնվելը կարող է պաճառ հանդիսանալ ավելորդ քաշի: Այս խնդիրը, ի տարբերություն հիվանդությունների հետևանքով առաջացած ավելորդ քաշի, հեշտությամբ կարող է լուծվել: Սխալ սնվելն իր մեջ ներառում է անտեղի, անօգուտ սննդի ընդունում: Այս շարքին են պատկանում անհայտ ծագման, քիմիական հավելումներով անորակ սնունդը: Հատկապես կարևոր դեր ունի գիրացման պրոցեսում արագ սնունդը (fast food): Անկանոն սնվելը, որտեղ պատահի, ուշ ժամին սնվելը հանգեցնում է ճարպակալման: Բացի այդ, պետք է սահմանափակել կալորիաների քանակը:
5.Հոգեբանական խնդիրներ
Այն գիրանալու ամենագլխավոր պատճառներից մեկն է համարվում: Ընդ որում 90 տոկոս դեպքերում գիրանալու պատճառը հոգեբանական է: Այս դեպքում խնդիր կարող է համարվել վախը, մեղքի զգացումը, հարազատների հետ խնդիրները և այլն: Այսպիսով, եթե առաջացել է հոգեբանական խնդիր, ապա օրգանիզմը սկսում է պաշտպանվել և որպես պաշտպանական ռեակցիա շատ ուտել: Այս դեպքում, ամեն ինչ կատարվում է ենթագիտակցական մակարդակում: Եթե լուծվի հոգեբանական խնդիրը, ապա հեշտությամբ հնարավոր է նիհարել: Որպես ստիմուլ կարող է հանդես գալ սիրահարվածությունը կամ եթե գիտակցեք, որ վնասում եք ձեր առողջության: Այս դեպքում մարդն անընդհատ պիտի ձգտի հասնել իր նպատակին:
6.Նստակյաց կյանք
Գիրանալու պատճառ կարող է հանդիսանալ նստակյաց կյանքը: Այն խթանում է ճարպի կուտակումը օրգանիզմում: Երբ Ձեր աշխատանքը ենթադրում է նստած դիրք մի քանի ժամ շարունակ և աշխատանքից հետո ոչ ակտիվ կենսակերպ, ապա կարելի է ավելորդ ճարպի կուտակման պատճառ համարել նստակյաց կյանքը: Եթե սրան էլ գումարվում է այն, որ սխալ եք սնվում, ապա ավելորդ կիլոգրամներն իրենց սպասել չեն տա: Երկարատև նստած կյանք վարելը ճնշում է գործադրում մեջքի, կոնքերի և ազդրերի վրա` վնասելով մանր անոթները: Այս ճնշման հետևանքով վատանում է արյան մատակարարումը տվյալ հատվածներում, որն էլ իր հերթին բերում է վատ նյութափոխանակության, հետևաբար ճարպի կուտակման: Ահա թե ինչու շատ դեպքերում ցելյուլիտի հիմնական պատճառը երկար նստած լինել է: Միակ խորհուրդն այս դեպքում մեկն է` հարկավոր է շատ շարժվել:
7. Դեղեր
Դեղերը կարող են պատճառ հանդիսանալ ավելորդ քաշի կուտակման: Դրանք հիմնականում հորմոնալ խմբի դեղերն են, որոնք փոխում են օրգանիզմի հորմոնալ ֆոնը, որն էլ բերում է ճարպակալման: Իսկ հակահիստամինային պատրաստուկները (հակաալերգիկ) բացում են ախորժակը: Հիվանդ սկսում է ավելի մեծ քանակությամբ սնունդ ընդունել և գիրանալ: Գիտնականները պարզել են, որ հակաբիոտիկները նույնպես կարող են պատճառ հանդիսանալ ավելորդ քաշի կուտակման: Հիմնական պատճառն այս դեպքում աղիների միկրոֆլորայի փոփոխությունն է, որն էլ իր հերթին բերում է նյութափոխականության փոփոխության: Ուստի, դեղերի ընդունումից առաջ խորհրդակցեք բժիշկների հետ:
8.Հղիություն
Պատճառն այս դեպքում հղիության ընթացքում հորմոնալ ֆոնի փոփոխությունն է: Եվ որպեսզի ծննդաբերությունից հետո կազմվածքի հետ կապված խնդիրներ չառաջանան, անհրաժեշտ է ճիշտ հավաքել հղիության քաշը: Իդեալական տարբերակ է ամեն օր կշեռքի վրա կանգնելը` առավոտյան արթնանալուց անմիջապես հետո կամ երեկոյան քնելուց առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա