Freedom House-ը Հայաստանում չնչին փոփոխություն է գրանցել

Freedom House ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունն երեկ հրապարակել է «Մամուլի ազատություն-2014» զեկույցը, որտեղ ներկայացված վարկանիշային աղյուսակում Հայաստանը դասակարգված է «ոչ ազատ» կատեգորիայում: Այս տարվա զեկույցում ստացած 62 միավորը մեկ կետով հետընթաց է գրանցել նախորդ տարվա ցուցանիշից, ինչը, սակայն, Freedom House-ի վարկածով մամուլի ազատության աստիճանի վրա չի ազդել:

Արտաքուստ թվում է, թե կազմակերպությունը հերթական զեկույցում կտրուկ վատթարացրել է Հայաստանին տրվող գնահատականը, մինչդեռ փաստերի վերլուծությունը վկայում է, որ, անկախ հայկական մամուլի նկատմամբ մեր ունեցած գնահատականի, կոնկրետ Freedom House-ի բնութագիրը փոփոխություն չի կրել: Պատճառը կազմակերպության կողմից ներկայացվող տարբեր զեկույցների ու դրանց հիմքում ընկած մեթոդաբանության տարբերության պատճառով առաջ եկած շփոթմունքն է:

Freedom House-ը յուրաքանչյուր տարի հրապարակում է մի շարք զեկույցներ, որոնցից ներկայումս Հայաստանը ներառված է չորսում՝ «Ազատությունը աշխարհում» (Freedom in the World), «Ազատությունը ցանցում» (Freedom on the Net), «Մամուլի ազատություն» (Freedom of the Press), «Անցումային երկրներ» (Nations in Transit):

«Մամուլի ազատություն» զեկույցը Freedom House-ը հրապարակում է ամեն տարի գարնանը: Այս տարի ևս ավանդույթը պահպանվեց և երեկ հրապարակվեց հերթական փաստաթուղթը: Այն գնահատում է 197 երկրներում և տարածքներում մամուլի ազատության աստիճանը: Ըստ հրապարակված տվյալների՝ գնահատականների հիմքում նախորդող տարվա ընթացքում տվյալ երկրում տեղ գտած իրադարձությունների մանրամասն վերլուծությունն է: Մասնավորապես հետազոտվում են ԶԼՄ-ների գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունը, քաղաքական ճնշումների փաստերը և տեղեկատվության հասանելիության հարցում տնտեսական գործոնների ազդեցությունը:

Հետազոտության արդյունքում տրվում են երեք գնահատականներ՝ «օրենսդրական միջավայր» (0-30 միջակայքում), «քաղաքական միջավայր» (0-40) և «տնտեսական միջավայր» (0-30): Այս երեք բաղադրիչներից ստացված գնահատականների հանրահաշվական գումարն էլ դառնում է երկրի վարկանիշը: Վերջինիս հիման վրա բնութագրվում է երկրի ազատության աստիճանը՝0-30 միջակայքում «ազատ», 31-60՝ «մասնակի ազատ», 61-100՝ «ոչ ազատ»:
Այսօր հրապարակված զեկույցում Հայաստանը օրենսդրության առումով գնահատվել է 19, քաղաքական՝ 23 և տնտեսական՝ 20: Արդյունքում երկիրը ստացել է 62 միավոր և դասակարգվել որպես «ոչ ազատ»

Նախորդ տարվա համեմատ փոփոխությունը չնչին է և գրանցվել է միայն 1 միավորով հետընթաց քաղաքական միջավայրի առումով: Թե ինչի հետ է կապված այս հետընթացը, զեկույցում չի մանրամասնվում:
Բոլոր դեպքերում Հայաստանը վերջին 5 տարիների ընթացքում աստիճանաբար բարելավում է իր ցուցանիշը և ընդհուպ մոտեցել է սահմանային 60 միավորի շեմին, որի հատումը երկրին թույլ կտա ընդգրկվել Freedom House-ի դասակարգմամբ «մասնակի ազատ» մամուլ ունեցող երկրների շարքում:

 Freedom House-ը Հայաստանում փոփոխություն չի գրանցել

Ստացվում է, որ Freedom House-ի կարծիքով՝ Հայաստանում մեծ հաշվով ոչինչ չի փոխվել: Որոշակի տատանումներ, իհարկե, եղել են, բայց էական փոփոխություն չի գրանցվել: Արդյոք դա այդպե՞ս է: Հավանաբար, փորձագետներից, հասարակական ու քաղաքական գործիչներից, լրագրողներից յուրաքանչյուրն ունի իր պատասխանը: Եվ այդ պատասխանների ճնշող մեծամասնությունն այն մասին է, որ բոլոր դեպքերում Հայաստանում վերջին 8 տարիներին դրական դինամիկա կա քաղաքացիական հասարակության կայացման, մամուլի ազատության ու բազմազանության, պետական կառավարման և անգամ կոռուպցիայի և մի շարք այլ ոլորտներում: Անգամ կարելի է ընդդիմադիր գործիչների բազմաթիվ դրական գնահատականներ մեջբերել, ովքեր, իհարկե, դրական տեղաշարժը պայմանավորում են իրենց հետևողական պայքարով, բայց դրա առկայությունը չեն ժխտում:

Ուստի հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանին քիչ թե շատ ծանոթ անձինք որոշակի դինամիկա տեսնում են, անգամ արձանագրում են զեկույցներում, այդ թվում այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, «Լրագրողներ առանց սահմանների» և մի շարք այլ կառույցներ, իսկ ահա Freedom House-ը դա չի նկատում:

Ինչո՞ւ հեղինակավոր կազմակերպությունը փոփոխություն չի նկատում

Պատճառն, ըստ ամենայնի, կազմակերպության մեթոդաբանությունն է, ավելի ճիշտ՝ դրա հիմքում ընկած հարցումները:
Ինչպես արդեն նշեցինք, «Մամուլի ազատություն» ինդեքսը որոշվում է երեք բաղադրիչներով ստացված գնահատականի հանրահաշվական գումարից: Փորձենք հասկանալ, թե ինչպես են այդ գնահատականները տրվում: Հարցի պատասխանը կարելի է գտնել կազմակերպության հրապարակած մեթոդաբանության մեջ:

«Օրենսդրական միջավայր» կատեգորիան, օրինակ, ներառում է 8 հարց, որոնք բաժանված են 52 ենթահարցերի: Այդ 8 հարցերը վերաբերում են սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված կանոնակարգումներին, դատական և գործադիր իշխանությունների կողմից մամուլի ազատության պաշտպանությանն ու հարգմանը, լրագրողների ու ԶԼՄ-ների դեմ բռնությունների վերաբերյալ պետության արձագանքին, լրագրողերի ու բլոգերների հետապնդմանը, տեղեկատվություն ստանալու իրավունքի օրենսդրական հիմքերին, անկախ լրատվամիջոցներ ստեղծելու իրավական հիմքերին, լրատվական դաշտի վերահսկողությանը, լրագրողի մասնագիտություն ձեռքբերելու հնարավորություններին և լրագրողների իրավունքների պաշտպանությանը և այլն: Այս 8 հարցի և 52 ենթահարցի պատասխանների հիման վրա էլ երկիրը ստանում է գնահատական՝ 0-30 միջակայքում:

«Քաղաքական միջավայրը» կատեգորիայում հարցերը 7-ն են, իսկ ենթահարցերը 44-ը: Սրանց պատասխանների հիման վրա երկրին տրվում է գնահատական 0-40 միջակայքում: Հարցերը ներառում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մամուլի հրապարակումներում այս կամ այն խմբերի շահերի պարունակությանը, տեղեկատվության պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներին հասանելիությունը, պաշտոնական և ոչ պաշտոնական գրաքննությանը, լրագրողի ինքնագրաքննությանը, քաղաքացիների համար լրատվամիջոցների և տեղեկատվության հասանելիությանը, լրագրողների համար լուսաբանման հնարավորությունները, լրագրողների, բլոգերների ու լրատվամիջոցների նկատմամբ իրավական ու ֆիզիկական հետապնդումները և այլն:

«Տնտեսական միջավայր» կատեգորիան ևս ներառում է 8 հարց և 36 ենթահարց: Այստեղ Freedom House-ը հետաքրքրվում, թե արդյոք լրատվամիջոցները պատկանո՞ւմ են կառավարությանը ու դա ազդո՞ւմ է նրանցում տեսակետների բազմազանության վրա, արդյոք լրատվամիջոցների սեփականությունը թափանցի՞կ է, լրատվամիջոցների նկատմամբ սեփականությունն արդյոք համակենտրոնացված է և դա ազդո՞ւմ է բովանդակության բազմազանության վրա, լրատվության արտադրության և տարածման վրա կա՞ն սահմանափակումներ, արդյոք լրատվամիջոցներ հիմնադրելը թանկարժե՞ք է, արդյոք պետությունը փորձո՞ւմ է վերահսկել լրատվամիջոցներին գովազդների ու սուբսիդիաների տեղաբաշխման միջոցով, արդյոք լրագրողներն ու բլոգերները վճարվում են այլ աղբյուրներից, ինչը կարող է ազդել նրանց ստեղծած բովանդակության վրա, արդյոք տնտեսական իրավիճակը բացասաբար է ազդո՞ւմ լրատվամիջոցների ֆինանսական կայունության վրա և այլն:

Իհարկե, դժվար է մեկ նյութում շարադրել Freedom House-ի բոլոր 132 ենթահարցերը, բայց դրանք այնքան մանրամասնված ու ճիշտ են մշակված, որ իսկապես պատասխանների առկայության դեպքում կարելի է ամբողջական պատկերացում կազմել այս կամ այն երկրում տիրող իրավիճակին: Բնականաբար, այն դեպքում, երբ հարցերին պատասխանում ես փորձագիտական, այլ ոչ՝ քաղաքական նախապատվությունների հարթության մեջ:

Հայաստանի ցուցանիշներն ու դրանց հարաբերական կայունությունը

Ինչպես արդեն նշեցի, Freedom House-ի հարցաշարը բավականի մանրամասն է և մտովի պատասխանելով դրանց, անկախ քաղաքական ու քաղաքացիական դիրքավորումից, բախվում ես անխուսափելի փոփոխություններից հետ: Դրանց մի մասը պայմանավորված են հասարակական-քաղաքական կյանքում եղած ակնհայտ վերափոխումների, իսկ մյուս մասը՝ պարզապես տեխնոլոգիական առաջընթացի հետ:

Օրինակ, «տնտեսական» առումով, ակնհայտ է, որ Հայաստանում վերջին տարիներին լրատվամիջոց հիմնադրելն ու պահելը դարձել է խիստ էժան գործ: Անցած 3-4 տարիներին Հայաստանում գրանցվել են հարյուրավոր կայքեր, հազարավոր բլոգներ, անգամ տպագիր մամուլ, ինտերնետ հեռուստաընկերություն և այլն: Սակայն Freedom House-ի «տնտեսական միջավայրի» գնահատականը երբեք փոփոխություն չի կրել՝ 2008-2014 թվականներին այն գնահատվել է կայուն՝ 20 միավոր:

Օրենսդրական միջավայրում, անցնող տարիներին ակնհայտ առաջընթաց է գրանցվել լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ բռնությունների, դրանց բացահայտման, տեղեկատվության մատչելիության, օրենսդրության ազատականացման (օրինակ՝ զրպարտության ապաքրեականացումը) և մի շարք այլ առումներով: Freedom House-ի գնահատականը, կարծես թե, ֆիքսել է այս փոփոխությունները. 2008-ի 21-ի փոխարեն Հայաստանի գնահատականն այժմ 19 է: Արդյոք 2 կետով բարելավումը համարժեք է եղած փոփոխություններին, կարող եք որոշել ինքներդ:

Քաղաքական միջավայրում Հայաստանի գնահատականը 2008-ի 25-ի փոխարեն այսօր կազմում է 23: Կրկին բարելավում, և կրկին 2 միավորով: Եվ սա այն դեպքում, որ լրատվամիջոցների բազմազանությունը, տեղեկատվության հասանելիությունը, գրաքննության բացակայությունը (առնվազն ինտերնետի ու սոցիալական ցանցերի ինտենսիվ տարածման պայմաններում) էական առաջընթաց են գրանցել: Ամեն դեպքում 2008-ի համեմատ Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 4 կետով և 66-ից 2014-ին դարձել 62: Լավագույն ցուցանիշը գրանցվել է նախորդ տարի՝ 61: Ուշադրություն դարձրեք, որ սա սահմանային է և ընդամենը 1 միավոր չի բավարարում, որպեսզի Freedom House-ի դասակարգմամբ՝ Հայաստանը հայտնվի «մասամբ ազատ» երկրների ցանկում:  Այս տարի, երբ ցուցանիշը վատթարացել է ևս մեկ կետով, դառնալով 62, ցանկի այդ հատվածից Հայաստանն արդեն հեռացել է 2 կետով: Եվ այդ հետընթացը գրանցվել է «քաղաքական միջավայրում»: Կազմակերպությունը Հայաստանի մասին առանձին զեկույց չի ներկայացրել, և առայժմ հայտնի չէ, թե հատկապես ինչն է նախորդ տարի վատացել: Բայց կարևորն այն է, որ վատացել է և Հայաստանին ևս մեկ կետով հետ մղել սահմանային 60 միավորից:

Ինչպե՞ս և ինչո՞ւ

Իրավիճակը ճիշտ հասկանալու համար, անհրաժեշտ է իմանալ, թե ովքե՞ր են պատասխանում Freedom House-ի հարցաթերթիկներին: Մասնակիցների կազմը որևէ տեղ գտնել չհաջողվեց, բայց տարբեր տարիներին կազմակերպության ներկայացրած տվյալներից դատելով՝ կարելի է ասել, որ դրանք տեղական հասարակական այն կազմակերպությունների ներկայացուցիչներն են, ովքեր զբաղվում են մամուլի, խոսքի և տեղեկատվության ազատության ու լրագրողների իրավունքների հարցերով: Այս փաստն իմանալուց հետո, բնականաբար, առաջին պլան է գալիս Freedom House-ի հարցերին պատասխանելու դրդապատճառները: Հատկապես այն դրդապատճառները, որոնք ստիպում են «փորձագետներին»՝ Հայաստանին հեռու պահել «մասնակի ազատ» կարգավիճակ ստանալու, այն է՝ 60 միավորի շեմից:

Բանն այն է, որ հայկական նշված բոլոր կազմակերպությունների գոյությունը մեծ մասամբ, եթե չասենք ամբողջապես, պայմանավորված է օտարերկրյա դրամաշնորհային ծրագրերով: Այսինքն, այն մարդիկ, ովքեր աշխարհին պատմում են, թե ինչպիսին է Հայաստանը, ճիշտ նույն մարդիկ են, ովքեր գումար են ստանում Հայաստանն ավելի լավը դարձնելու համար: Ու ամբողջ խնդիրն այն է, որ որքան լավանա Հայաստանը, այնքան կնվազեն ֆինանսական մուտքերը:

Եթե պարզ, ապա, այն պահից սկսած երբ Հայաստանը տեղափոխվի «մասնակի ազատ» մամուլ ունեցող երկրների շարքը, կտրուկ կնվազեն դոնորների հատկացրած գումարները, այն պարզ պատճառով, որ դոնորներն իրենց քաղաքականությունը մշակում են Freedom House-ի ու մի քանի այլ կառույցների զեկույցների հիման վրա:
Ստացվում է, որ Հայաստանի առաջընթացը հարցաթերթիկներ լրացնողների շահերից չի բխում, քանզի նրանք չեն կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած են: Արդյունքում Հայաստանը շարունակում է մնալ «ոչ ազատ»:

Անշուշտ, չի կարելի ասել, որ Հայաստանում ոլորտը խնդիրներ չունի: Դրանք կան և բազմաթիվ են: Գլխավորն, իհարկե, լրագրողների ու բլոգերների անվտանգությունն ու իրավունքներն են: Բայց կարևորագույն խնդիր է նաև տեղեկատվության մատչելիությունը: Ըստ որում՝ ոչ պետական աղբյուրներից: Դրանք շարունակաբար ավելի ու ավելի թափանցիկ են դառնում, և տեղեկատվության դաշտում աշխատողների համար դինամիկան ակնհայտ է: Միակ ոլորտը, որտեղ իսկապես դինամիկա չկա, մասնավոր ու քաղաքացիական հատվածն է, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունները:

Մենք երբեք չենք իմացել ու չգիտենք, թե Հայաստանից կոնկրետ ո՞վ է պատասխանում Freedom House-ի հարցերին ու հատկապես ի՞նչ պատասխաններ է տալիս: Այն օրը, երբ այդ կառույցներն ու իրավապաշտպանները կքողազերծեն իրենց ու հրապարակավ կներկայացնեն իրենց տված պատասխանները, էական գործ արած կլինեն Հայաստանում մամուլի ազատությունն առաջ մղելու և Freedom House-ի վարկածով կարգավիճակը փոխելու գործում: Իսկ քանի դեռ դա արված չէ, այդ անանուն փորձագետները առաջիկայում կձգտեն տարեց տարի 1 միավորով կորուստ ապահովել, որպեսզի հնարավոր անխուսափելի առաջընթացի պարագայում անգամ 60 միավորի շեմը կարողանան պահել:

Արմեն Մինասյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:11
Ագրեսոր Ալիևը մարդկային վերաբերմունք է պահանջում
Ալիևը գնալով «ծաղկում» է։ Նույնիսկ Էրդողանը իրեն այդքան բացահայտ լկտի գնահատականներ թույլ չի տվել, որքան ալիևը՝ Արցախը պատերազմով ու...
Աղբյուր` Panorama.am
08:04
Երևանում «BMW»-ն բախվել էլեկտրական սյանը, կա տուժած
Հունվարի 8-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարբախ թաղամասից Հարավարևմտյան թաղամաս...
Աղբյուր` Panorama.am
23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}