Սիրիահայ ընտանիքի որդին Հայաստանում է ծնվել. «Ես հայրենիքս եմ ընտրել»
Արման Չիրիշյանի որդին Հայաստանում է ծնվել: Փոքրիկի մոր, հոր ու քրոջ ծննդականները սիրիական են, միայն իրենը` հայկական:
Արման Չիրիշյանի ընտանիքը 2012-ի սեպտեմբերին է եկել Հայաստան: Ընտանիքը որոշել էր որոշ ժամանակով գալ Հայաստան, փորձել այստեղ կյանքը շարունակել: Կինը, աղջիկն ու ինքը Հալեպում շատ բան թողեցին. ծնողներին, հարազատներին, աշխատանք ու տուն:
«Հալեպում մնացին տունս, խանութս, հիշողություններս, ծնողներս: Շատ եմ կարոտում: Ամենից շատ ծնողներիս եմ կարոտում: Բայց այստեղ շատ ենք հավանել, լավ է: Ծնողներս էլ են ուզում գալ, ուղղակի ամբողջ կյանքը, ամեն ինչը թողնել և գալու որոշումը հեշտ չէ ընդունել»,- ասում է նա:
Սիրիահայի խոսքով, այնտեղ հայերը կյանք էին ապրում, արաբների հետ լավ հարաբերություններ ունեին, ոչ ոք նեղություն չէր տալիս: Չնայած, որ կրոնը նույնը չէր, բայց միասին շատ լավ ապրում էին:
Արմանը Հալեպում ոսկու, արծաթի գործով էր զբաղվում: Հիմա նույն գործն է անում, Վերնիսաժում սեղանիկ ունի, հաճախորդների շրջանում էլ` մեծ ճանաչում:
«Հատուկ իմ համար գալիս են Վերնիսաժ, դա ինձ համար շատ լավ բան է: Ես շատ ուրախ եմ, որ այս կարճ ժամանակում այդպիսի հաճախորդներ ունեմ: Մեզ Հայաստանում լավ ընդունեցին, հարգում են: Ուր էլ գնանք, շատ լավ են վերաբերվում, ում հետ շփվել եմ, շատ լավ են վարվել»,- պատմում է հալեպահայը:
Նրա խոսքով, այնտեղ վատ օրեր տեսել են, երբ պատերազմը սկսվեց. «Բայց մեր փոխադրվելուց հետո վիճակն օր օրի վատացավ, հիմա էլ շատ վատ է: Օր կա, որ նույնիսկ հաց չեն ունենում ծնողներս»:
Ծնողների մասին խոսելիս Արմանը միանգամից պապերին է հիշում: Պապերը ստիպված թողել են տունը, բայց ծնողները դեռ համառորեն չեն գնում. «Իմ մեծ պապն ու տատը Մարաշից և Այնթափից են: Պապիկս Այնթափում է ծնվել, հիմա ինքն էլ է Հայաստանում: Իրենք էլ Արևմտյան Հայաստանից են գաղթել»:
Արմանը հիշում է գաղթական պապերին ու ասում. «Տա Աստված ամեն ինչ լավ լինի, մեր հանգրվանն էլ` Հայստանում»:
Ի տարբերություն շատ սիրիահայերի, Արմանը Սիրիայից ու այնտեղի կյանքից հեշտությամբ է կտրվել, ընտանիքը` նույնպես:
Եթե պատերազմը ավարտվի էլ, չեմ վերադառնա, ասում է նա. «Ես ուզում եմ իմ երկրում ապրել: Սիրիան իմ ծննդավայրն է, Հայաստանը` հայրենիքս, ես հայրենքիս եմ ընտրել: Այնտեղ թողել եմ 30 տարվա իմ կյանքի ընթացքում ձեռք բերած ամեն ինչը: Այստեղ դեռ մեծ բաներ չեմ գտել, դեռ փնտրում»:
Զրոյից նոր կյանք, գործ սկսելը դժվար է, բայց, ինչպես Արմանն է ասում, աշխատավոր մարդու համար խոչընդոտ չկա:
Սիրիահայերի մասին շարքի նախորդ պատմությունները`
Երեք ամիս զենքը ձեռքին` ուղիղ պատերազմի աչքերին նայելով. հալեպահայը իր տունն էր պահում
«Ուզում է այնտեղ ոսկի տեղա, հետ չեմ գնա». Հալեպահայ ոսկերիչն Արցախում հող է մշակում
Քեսաբահայի հայացքն անցյալում է, սիրտը՝ անտեր մնացած տանը
Սիրիահայ բժշկի հիվանդանոցը՝ զինյալների բուժարան. Օտար կռիվն ու սեփական կորուստը
Սիրիահայ Պերճի տրեխներով ու յափնջիով Սարոն. «Հայություն կա «Անուշ»-ի մեջ»
Ուրիշի պատերազմը. Հալեպահայ ոսկերչի կիսատ թողած կյանքն ու անորոշ ապագան
Հալեպից Հորդանան, ապա Հայրենիք. Հետևում թողած թագավորական առաջարկների ու կյանքի մասին
Ապրել օտար հողում և Հայաստանը մեջդ ապրեցնել. Սիրիահայ ընտանիքի վերջին հանգրվանը
Սիրիայից Արցախ. Հայ երիտասարդը չավարտված պատերազմում իր գործն է գտել
«Հայրս ու մայրս 1915-ի ջարդն են տեսել, մենք էլ այսօր ավելի ճերմակ ջարդ տեսանք»
Հալեպի հայ հարսների օժիտն ասեղնագործող ու ծաղկող կնոջ մասին
Հալեպում թողած պարտությունն ու Հայաստանում գտած հաղթանակը
Ընդհատվող ժամանակագրություն` Հալեպից Երևան
Հալեպահայ մանկաբույժը՝ հայրենիքի, երեխաների ու խորթ չապրելու մասին
Հալեպի տունը պոկել-բերելու և այդպես էլ օտար մնալու մասին
Շուտ մեծացած մանուկներ, գողացված ուրախություն, ապրելու տենչ, հայ ընտանիքը չի լքում Հալեպը
Աշխարհի որ ծայրն էլ գնաս, հետ ես գալու, որովհետև միշտ կարոտելու ես. Հալեպահայ սրտաբան
Պատերազմը սեփական մաշկի վրա զգացած. Հալեպահայը կամավոր աշխատում է փախստականների համար
Տան կարոտը, հայրենիքը չթողնելը, հայ մնալու պարտքն ու Թումանյանի «Անուշը»… Հալեպահայ օպերային երգչուհին
«Գաբոյիս չեմ կարողանում բերել, երեխաս Հալեպում է». Սիրիահայ ընտանիքի երազանքը
Սիրիահայ. Մեր ինքնությունը այստեղ կպահենք, Հայաստանից դուրս ուր էլ գնանք, պիտի ձուլվենք
Սիրիահայ Ժիրայրն Արցախում է արդեն չորս տարի. Սեղան է նստում յոթ զավակով, մեծ տղան էլ զինվոր է
«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում
Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել
Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա
Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ