Իրանում ՀՀ դեսպան. Հայ-իրանական քաղաքական և տնտեսական հարաբերությունները պետք է ընդլայնվեն
«Հայաստանում 3000-ից ավելի իրանական ընկերություններ են գործում»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:
Դեսպան Առաքելյանը, օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ տեղի ունեցած հավաքի ընթացքում, անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակին, նշել է, որ Հայաստանում 3000-ից ավելի իրանական ընկերություններ են գործում, իսկ Իրանում շատ քիչ հայկական ընկերություններ կան:
Գրիգոր Առաքելյանը շեշտել է, որ հայ-իրանական քաղաքական և տնտեսական հարաբերությունները պետք է ընդլայնվեն:
Հավելենք, որ սեպտեմբերին Թեհրանում նախատեսվում է անցկացնել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Նախորդող հրապարակում՝
Իրանում ՀՀ դեսպան. Ռոհանիի՝ իշխանության գալով հայ-իրանական կապերի զարգացման համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել
ԻԻՀ ԱԳ փոխնախարար. Իրանը երկաթգծի կառուցման շուրջ Հայաստանի հետ բանակցություններ է անցկացնում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում