«Դեմ եմ»-ը կունենան ցանցային պայքարի մեխանիզմ
«Դեմ եմ»-ի երեկվա ակցիան քիչ մասնակիցներ էր հավաքվել: Նախաձեռնող խմբի անդամ Մանուկ Զաքարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է. «Մենք քանակին առանձնապես կարևորություն չենք տալիս, որովհետև այսօրվա խորհրդանշական օրը մենք ավելի շատ շնորհավորում ենք միմյանց: Կարևորը որակն է: Ինչպես գիտեք, մենք մի ստրատեգիա ենք մշակել, որպեսզի «Դեմ եմ»-ը ունենա ցանցային պայքարի մեխանիզմ, ստեղծվեն «Դեմ եմ» փոքր համակարգեր ամեն տեղ: Աշխատանքային կոլեկտիվներում ստեղծվեն խմբեր և այսուհետ նրանք լինեն նախաձեռնող: Այս ակցիան կազմակերպել է այդ համակարգի օղակներից մեկը: Առաջիկայում կլինի պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի ակցիա, և հավատացած եղեք, որ նորից կտեսնենք բազմահազարանոց մասնակցություն»: