Ադրբեջանական ռադիոկայանի գործունեությանը խոչընդոտում են հայկական երգ հնչեցնելու համար
Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհուրդը (ՀՌԱԽ) «ANS FM» ռադիոկայանին պահանջ է ներկայացրել «Qavqaz top-20» երաժշտական հաղորդաշարի շրջանակներում հայկական երգերի մշտական հեռարձակման և քարոզչության հետ կապված: Այս մասին հայտնում է «APA» ադրբեջանական լրատվական գործակալությունը` հղում անելով «ՀՌԱԽ»-ի տնօրեն Նուշիրավան Մագերամլին:
Ըստ Մագերամլիի ՝ «ՀՌԱԽ»-ի աշխատակցին հանձնարարել են կապվել «ANS FM» ռադիոկայանի տնօրինության հետ` եթերում հայական երգեր հնչեցնելու պատճառով. «Ես հանձնարարել եմ պարզել այդ հարցը, և որ այդպիսի հեռարձակում թույլ չտան, քանի որ դա ազդում է մարդկանց զգացմունքների վրա: Դժբախտաբար, «ANS FM» ռադիոկայանի տնօրինության՝ «ՀՌԱԽ»-ի աշխատակցին տված պատասխանը մեծ հիասթափություն է առաջացնում»:
Մագերամլին ասել է, որ Ադրբեջանը և Հայաստանը պատերազմի մեջ են, և այդպիսի հարցերում պետք է շատ ուշադիր լինել:
««ANS FM» ռադիոկայանի տնօրինության տրամաբանությունը, թե «մշակույթը սահմաններ չի ճանաչում», ճիշտ չէ: Ըստ այդ տրամաբանության՝ Ադրբեջանում պետք է հայկական ֆիլմեր ցուցադրել, հայկական իրեր վաճառել, անցկացնել իրենց նկարիչների ցուցահանդեսները»,- հայտարարել է Մագերամլին:
«Minval.az» լրատվական կայքը տեղեկացնում է, որ ըստ «ՀՌԱԽ»-ի փորձաքննության, ծրագրավորման և մոնիթորինգի բաժնի ղեկավար Թավաքյուլ Դադաշևի՝ հայակական երգերի հեռարձակման հետ կապված տնօրինությանը տեղեկանք է ուղարկվել:
«Տնօրինությանը պատրաստվել և ուղարկվել է տեղեկանք այն մասին, որ «ANS FM»-ը հայկական երգեր է հեռարձակում և հաղորդավարը հրապարակայնորեն հայտարարում է դրա մասին: Օրենքին համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,- հայտարարել է Դադաշևը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում