Գլենդելում տեղի է ունեցել քննարկում «Կարմիր կակաչ» խորագրով՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության
Գլենդելում տեղի կազմակերպությունները Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել են հիշատակման արարողություն: Այս մասին տեղեկացնում է «El Vaquero» պարբերականը:
Գլենդելի Արարատ մշակութային բաժնում տեղի է ունեցել քննարկում «Կարմիր կակաչ» խորագրով՝ ի հիշատակ այն իրադարձությունների, որի ժամանակ զոհվել են 1.5 միլիոն հայեր: 1920-ից ի վեր, կարմիր կակաչն օգտագործվում էր որպես հիշատակման խորհրդանիշ` հարգանքի տուրք մատուցելով նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը պատերազմի ժամանակ:
Ելույթով հանդես է եկել հայ ակտիվիստ Գևորգ Նազարյանը, ով անդրադաձել է ցեղասպանության իրադարձություններին:
«Մենք ցանկանում ենք նշել, որ սա համընդհանուր թեմա է և չի վերաբերում միայն հայերին»,-նշել է վերջինս:
20-րդ դարում տեղի են ունեցել Ռուանդայի, Բոսնիայի, Հոլոքոսթի, և Կամբոջիայի ցեղասպանությունները: