Մայիսի 4-ին Երևանում անցկացվելու է բարեգործական մրցավազք
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկացմամբ, կիրակի օրը՝ մայիսի 4-ին, Երևանում կազմակերպվելու է 5կմ երկարությամբ բարեգործական «Run in Yerevan-2014» մրցավազք: Այս յուրատեսակ մինի մարաթոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Պարզապես անհրաժեշտ է ժամը 90:30-ին մոտենալ «Մանկական» այգու մոտ մասնակիցների գրանցման կետին: Տեղում նաև վաճառվելու են հատուկ շապիկներ, որոնց վաճառքից հասույթն ուղղվելու է «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամ:
Այս մրցավազքը նպատակ ունի տարածելու առողջ ապրելակերպի գաղափարները ամենամատչելի սպորտի՝ վազքի միջոցով: Կազմակերպիչներն ակնկալում են նաև, որ նման մրցավազքերը նաև Հայաստանը կդարձնեն հետաքրքիր զբոսաշրջիկների համար ու բացի այդ մեծ օգնություն կցուցաբերեն երեխաներին: