Մանգոն ոչ միայն նիհարեցնում է, այլև պայքարում քաղցկեղի դեմ
Այն, որ մանգոն օգնում է նիհարել, գիտնականներն ապացուցել են բազմիցս, բայց ահա պարզվում է, որ արևադարձային այս պտուղը մեկ այլ ոչ պակաս օգտակար հատկություն էլ ունի: Հարվարդի համալսարանի մասնագետներն ապացուցել են, որ մանգոյում առկա բետա-կարոտինը նպաստում է ասթմայի կանխարգելմանը: Նույն գիտնականները նաև հաստատել են ավելի վաղ արված հայտարարությունները, թե մանգոն կարող է կանխարգելել նաև շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը:
«Passion.ru»-ի հաղորդմամբ, համալսարանական մասնագետների գործընկերները Texas AgriLife Research կազմակերպությունից ավելի հեռուն են գնացել և պնդում են, որ մանգոյում առկա նյութերը կործանարար են քաղցկեղի այլ տեսակների համար ևս, մասնավորապես աղիների, կրծքի, թոքերի և լեյկեմիայի: Սակայն ամենից էֆեկտիվ մանգոն ազդում է կրծքի և աղիների քաղցկեղի կանխարգելման գործում:
Աղբյուրը հիշեցնում է, որ բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են այս մրգի դրական ազդեցությունը գիրության, դիաբետի, սրտի հիվանդությունների դեմ պայքարում: Մեկ բաժակ կտրատված մանգոն պարունակում է 100 կիլոկալորիա, վիտամին C-ի օրական չափաբաժնի 100 տոկոսը, վիտամին A-ի օրական չափաբաժնի 35 տոկոսը, վիտամին B6-ի` 10 տոկոսը, 20 տոկոս ֆոլատներ, 8 տոկոս վիտամին K և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա