Շառլ Ազնավուրը ներկա է լինելու «Հայակ-2014» մրցանակաբաշխությունը
Ազգային կինոյի «Հայակ- 2014» մրցանակաբաշխությունը կայանալու է մայիսի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի մամուլի պատասխանատու Ռուզան Բագրատունյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ մրցանակաբաշխությանը ներկա է լինելու աշխահահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ֆրանսահայ պրոդյուսեր Ալան Թերզյանը, ռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանը և այլ հյուրեր:
Հիշեցնենք, որ «Հայակ» առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 2012-ին: Այն հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Մրցանակաբաշխությունն ստեղծվել է ազգային կինոարտադրության խթանման ու զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու, երկրի կինոգործիչներին համախմբելու, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելու, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելու նպատակով:
Նախորդիվ՝
«Հայակ-2014»-ի հայտերն արդեն ընդունված են, իսկ մրցանակաբաշխության օրը՝ փոխված
«Հայակ-2014»-ը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին