Ուկրաինական զինուժը գրոհում է Սլավյանսկ քաղաքը
Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն այսօր վաղ առավոտյան հատուկ գործողություններ են սկսել Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքում: «Լենտա.ռու» կայքի հաղորդմամբ, գործողություններին մասնակցում է ավիացիան, և ուղեկցվել ականների պայթյուններով ու կրակոցներով:
Դեռևս չհաստատված տվյալների համաձայն, ուկրաինական զինվորականները հսկողություն են սահմանել քաղաքի հեռուստաաշտարակի նկատմամբ, գրոհով վերցվել են քաղաքային մի քանի հսկիչ-անցագրային կետ:
Ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչների հավաստմամբ, քաղաք են մտել ուկրաինական զինտեխնիայի շարասյուններ ու զինվորականներով լցված ավտոբուսներ:
«Իտառ-Տասս» գործակալությունն, իր հերթին, վկայակոչելով ականատեսներին, հաղորդում է, թե Սլավյանսկի երկնքում խփվել է Ուկրաինայի ԶՈՒ-ին պատկանող երեք ուղղաթիռ, ինչից հետո ավիացիան դադարեցրել է թռիչքները:
Լրահոս
Տեսանյութեր
Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ Սրբազան