ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները շահեցին դրամական պարգևներ` ապառիկ վարկավորման վերաբերյալ ակցիայի շրջանակներում
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ս.թ. ապրիլի 30-ին ամփոփեց 2013 թվականի դեկտեմբերի 23-ից 2014թ. մարտի 31-ը ապառիկ վարկավորման շրջանակներում անցկացված «Շահավետ վարկ» ակցիայի արդյունքները, հաղորդում են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից:
Ակցիայի պայմանների համաձայն` 2014թ. ապրիլի 30-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի 12.383 մասնակիցների միջև «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերում խաղարկվեց 10 դրամական պարգև: Խաղարկության հաղթողները որոշվեցին հատուկ հանձնաժողովի ներկայությամբ պատահական վիճակահանությամբ:
Նշված ժամանակաշրջանում հաճախորդները, որոնք ապառիկ կարգով ձեռք են բերել տարաբնույթ ապրանքներ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ ակցիայի ընթացքում համագործակցող 650 խանութ-սրահներց 200 000 ՀՀ դրամ և ավել գնումներ կատարելիս ավտոմատ կերպով դարձել են ՎՏԲ-Հայաստան Բանկի 10 հատ 300 հազ. դրամ դրամական մրցանակի խաղարկման մասնակից:
Հաղթող մասնակիցները մայիսի 6-ից սկսած մինչև մայիսի 31-ը անձնագրով կարող են մոտենալ Բանկի մոտակա մասնաճյուղ և ստանալ իրենց դրամական պարգևը վճարային քարտի տեսքով: Մրցանակների ստացման և այլ հարցերի դեպքում կարելի է զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի միասնական տեղեկատու 87-87 հեռախոսահամարով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է անցկացնել ակտիվ մարքետինգային քաղաքականություն: Ապառիկ վարկավորումը ՀՀ-ում պահանջարկ վայելող պրոդուկտ է: Այն թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել ցանկալի ապրանքը` չվճարելով գնման պահին դրա ամբողջ արժեքը: Մենք հետագայում նույնպես աշխատելու ենք ապառիկ վարկավորման զարգացման ուղղությամբ»:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման ծրագիրը մեկնարկել է 2012 թվականին և տվյալ պահին առաջատար դիրքերում է Հայաստանի ապառիկ վարկավորման շուկայում: