Նախարարը պատրաստ է կասեցնել հայտնի անձանց ապօրինությունները
«Այս պահին կադրային փոփոխության վերաբերյալ հարց ես չեմ ուզում քննարկել: Բնականաբար, ես սիրում եմ թիմային աշխատանք և այն մարդիկ բոլոր մարդիկ, ովքեր պատրաստակամ են իմ հետ ճանապարհ անցնելու` մենք միասին կաշխատենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանը` արձագանքելով այն հարցին, թե արդյո՞ք նախարարությունում կադրային ջարդ է սպասվում:
Ինչ վերաբերում է Panorama.am-ի հարցին, թե ինչպես կորակի այն ժառանգությունը, որ ստացել է Արամ Հարությունյանից` ծա՞նր կամ այլ կերպ, նախարարն ասաց, որ որևէ խնդիր ինքը չի տեսնում. «Այսօր այդ մասին անգամ խոսելը ժամանակավրեպ է: Ծանոթանամ ամբողջության արդյունքներին, հետո ձեր այդ հարցերի հետ կապված կարող ենք զրուցել»:
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, եթե ընթացքում պարզի, որ բնագավառում ապօրինի գործունեություն են ծավալում հանրապետությունում հայտնի անձինք կկարողանա արդյոք կասեցնել այդ գործունեությունը, նախարարը նախ ասաց, որ այդ հարցը, իր կարծիքով, ավելորդ է, որովհետև «Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի` լինի պաշտոնյա, թե սովորական քաղաքացի կամ գյուղացի հավասար արտոնյալ վիճակում են»:
Նախորդիվ`
Նոր նախարարը ներկայացվեց աշխատակազմին, իսկ նախկին նախարարը առաջիկայում կանցնի այլ աշխատանքի
«Ոլորտին այ հիմա ամբողջությամբ կծանոթանամ…» .Ա.Գրիգորյան