Անհետացած զինծառայողից դեռ լուր չկա
Այս պահի դրությամբ անհետացած զինծառայողի մասին որևէ նորություն չունեմ: Այս մասին Panorama.am-ին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինս տեղեկացրեց նաև, որ զեկույցի է սպասում այդ հարցի վերաբերյալ:
Հիշեցնենք, նախօրեին տեղեկացրել էինք, որ Վայոց Ձորի մարզի զորամասից անհետացել է ավագ լեյտենանտ Մերուժան Աշոտի Հարությունյանը: Որոնողափրկարարական լայնամասշտաբ աշխատանքներ են ընթանում Վայքի և Արենիի շրջանում, սակայն երեկվանից անհետացած զինծառայող, Վայոց Ձորի զորամասի զինծառայող Մերուժան Հարությունյանը դեռ չի հայտնաբերվել:
Նախորդիվ`
Վայքի շրջանում զինծառայող է անհետացել