Բ.Սահակյանն ընդունել է Եվրոպայի և Իսպանիայի Թագավորության խորհրդարանների մի խումբ պատգամավորների
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Եվրոպայի և Իսպանիայի Թագավորության խորհրդարանների մի խումբ պատգամավորների և նրանց ուղեկցող անձանց: Ինչպես հաղորդում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին և երկկողմ հարաբերություններին առչնվող հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է եվրոպական տարբեր կառույցների և պետությունների հետ հարաբերությունների զարգացումը՝ այն համարելով օգտակար Արցախի համար թե աշխարհաքաղաքական, թե հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդման տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում